«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՅԼ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՒՄ, ՀԵՏՈ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ». Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արխիվ 12-16«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՅԼ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՒՄ, ՀԵՏՈ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ
ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ». Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ըստ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ խորհրդարանական «Եռյակ» ուժը որեւէ փոփոխություն չի կարող իրականացնել մեր երկրում եւ նմանատիպ շարժումը եւ հոսանքը որեւէ օգուտ չի կարող բերել Հայասատանին: Ինչպես նաեւ կարծում է, որ այն խոստումները, որոնք տվեցին ժողովրդին, թե իշխանափոխություն կլինի դրանք կատարվող բաներ չեն:
«Ժողովուրդ» թերթի թղթակցի այն հարցին, թե ընդդիմությունը չի ցանկանում, որպսզի իշխանությունները վերարադրվեն Վ. Մանուկյանը պատասխանել է. «Ամեն ձեւի բան էլ կարող ես ասել, Հայաստանում դուք դրեք պրոբլեմները ու դրեք այդ երեք մարդկանց (նկատի ունի «Եռյակի» լիդերներին), ու երբ հանդիպենք, ասեք, թե այդ պրոբլեմները ո՞վ կարող է լուծել , ու եթե կարող է լուծել, ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել ու հիմա նոր է ուզում այդ պրոբլեմները լուծել»:

