ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ ՈՒ ԲՀԿ-ԻՆ ԴԱՎԱՃԱ՞Ն Է ՀԱՄԱՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ ՈՒ ԲՀԿ-ԻՆ ԴԱՎԱՃԱ՞Ն Է
ՀԱՄԱՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ քվեարկող անձինք կհամարվեն պետական դավաճաններ: Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նիստ կգումարի:
«Իրավունքի» այն դիտարկմանը, կարելի՞ է Զարուհի Փոսստանջյանի հայտարարությունից ենթադրել, որ ինքը պետական դավաճաններ է համարում նաեւ «Եռյակի» կազմում ընդգրկված ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք սկզբունքորեն դեմ չեն այդ անդամակցությանը: Տիկին Փոստանջյանը, ըստ էության հստակ չպատասխանեց, միայն կրկնեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեն այդ պայմանագրին, նրանք պետական դավաճաններ են:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Դավթյան

