«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՄԵՐԺԵԼ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ
Արխիվ 12-16«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ն ՄԵՐԺԵԼ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ
Ադրբեջանի գերությունից վերադարձած,Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որդին համեմատաբար իրեն լավ է զգում. «Դեղեր են նշանակել, բուժումներ է ստանում: 15 օրը մեկ պետք է տանենք հիվանդանոց, պետք է բժիշկների հսկողության տակ լինի»:
Հիշեցնենք` Ադրբեջանի գերությունից վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է «վուլգար» փսորիազ: Երկու անգամ Արսենին տեղափոխել են հայտնվում է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն:
Սվետլանա Խոջոյանին, բացի որդու առողջական վիճակից, մտահոգում է նաեւ այն, թե ինչպես են բանկից վերցրած վարկն իր տոկոսներով մարելու: «Վաղը` ժամը 10:00-ին, պետք է 150.000 դրամ վճարեմ, մյուս ամիս էլ` 65.000 դրամ: Չգիտեմ ինչ եմ անելու: Միայն Արսենն է աշխատում, բայց մինչեւ լիարժեք բուժում չստանա, չի կարող նորից աշխատանքի անցնել: Ես էլ 22.500 դրամ եմ ստանում»,- ասաց տիկին Սվետլանան:
Տեղեկացնենք, որ Սվետլանա Խոջոյանը օգնություն ստանալու խնդրանքով դիմել էՎիվաՍել-ՄՏՍ-ին, «Գրանդ քենդի» ընկերություններին: Վերջիններս, սակայն մերժել են կնոջը օգնել :
Մեր հարցին` արդյոք տիկին Խոջոյանը դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մեր զրուցակիցն ասաց, որ մի անգամ արդեն դիմել է մարզպետին. «Հիմա ամաչում եմ նորից դիմել, չնայած Հովիկ Աբովյանը ասել է, եթե ինչ-որ բանի կարիք ունենաա , կարող եք ն դիմել»:
Ի դեպ, բացի Արսեն Խոջոյանից, բուժման կարիք ունի նաեւ Սվետալան Խոջոյանի դուստրը, ով սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ հինգ տարի պետք է բուժում ստանա:
Սոնա Դավթյան

