ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
Արխիվ 12-16ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին` 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանը, պատիժը կրելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ նա այժմ գտնվում է «Գորիսի» ՔԿՀ-ում եւ 30-ամյա Դավիթը մեղադրվում է նրանում, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսին Իրանում առանց իրացնելու նպատակով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 106 գրամ կշռով, հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 70 գրամը փաթաթեթավորել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ մնացածը պահել է ձեռքի պայուսակում եւ փորձել է մաքսանենգ ճանապարհով Մեղրիի անցակետով վերոնշյալ թմրամիջոցն ապօրինի տեղափոխել Հայաստան:

