ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ "ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ

Արդարադատ դատարանը ցույց տվեց, որ Հայաստանում համասեռամոլության լոբբինգ իրականացնելը դատապարտելի է, եւ մեր երկրում պարարտ հող չկա ԼԳԲՏ համայնքի զարգացման ու տարածման համար: Եվ այսպես` երեկ դատավոր Ռ. Ներսիսյանի` նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Հիշեցնենք` հայցվորները դիմել էին դատարան, իբրեւ թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը": Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Ինչեւէ, դատարանի վճռով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր երկրում դեռեւս բարոյական արժեքները վերջնականապես կորած չեն, քանի որ հանուն ավանդական ընտանիքի, հանուն պետության, հանուն իրական արժանապատվության կան պայքարող առաջամարտիկներ` ի դեմս "Իրավունք" թերթի եւ թերթի խմբագիր Հ. Գալաջյանի եւ "Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարանի, ով պաշտպանեց պատասխանողի շահերը: Հավելենք, որ հայցվորներից համապարտության կարգով` հօգուտ Հ. Գալաջյանի բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ "Իրավունք Մեդիա" ՍՊԸ-ի` 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձրատրության գումար:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում