ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն, ԱՅLԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՈՉ
ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն, ԱՅLԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նախագիծը, որն առնչվում է ԼՂՀ-ին: Մասնավորապես, նախագիծը բաղկացած է չորս կետից. բացառել Արցախի եւ ՀՀ-ի պետական սահմաններում այլ պետությունների կողմից անցակետեր տեղակայումը , բացառել ԼՂ-ի եւ Ադրբեջանի սահմանում այլ պետությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառել Արցախի անդամակցությունը այնպիսի կառուցի, որը կվտանգի Արցախի ինքնիշխանությունը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով` այս նախագծի քննարկումը դռնփակ է անցկացվել եւ ոչ դրական եզրակացության էարժանացել նախագիծը, ընդ որում, ինչպես հայտարարեց պատգամավորը, նախագծի չընդունվելուն խոչընդոտել են ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները, որոնք համարվում են ընդդիմություն: «Նախագծին դեմ է քվեարկել միայն Ալեքսանդր Արզումանյանը, քվեարկությանը մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն քվեարկել: Անգամ դռնփակ նիստին թույլ չեն տվել մասնակցել Արցախի ներկայացուցչին» ,- մանրամասնեց քաղաքակահ գործիչը:
Ի դեպ, վերոնշյալ նախագծի քննարկումը տեղի է ունեցել Ստեփանակերտում:
Սոնա Դավթյան

