«Գրանդ քենդի»-ն մերժել են օգնել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին

Արխիվ 12-16

«Գրանդ քենդի»-ն մերժել են օգնել ադրբեջանական գերությունից

վերադարձած Արսեն Խոջոյանին


Ադրբեջանի գերությունից  վերադարձած,Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որդին համեմատաբար իրեն լավ է զգում. «Դեղեր են նշանակել, բուժումներ է ստանում: 15 օրը մեկ պետք է   տանենք հիվանդանոց, պետք  է բժիշկների հսկողության տակ լինի»:

Հիշեցնենք` Ադրբեջանի գերությունից  վերադառնալուց հետո  Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է «վուլգար» փսորիազ: Երկու անգամ Արսենին տեղափոխել են հայտնվում է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն:

Սվետլանա Խոջոյանին, բացի որդու առողջական վիճակից, մտահոգում է նաեւ այն, թե ինչպես են բանկից  վերցրած վարկն  իր տոկոսներով մարելու: «Վաղը` ժամը 10:00-ին, պետք է  150.000 դրամ վճարեմ, մյուս  ամիս էլ` 65.000 դրամ: Չգիտեմ ինչ եմ անելու: Միայն Արսենն է աշխատում,  բայց մինչեւ լիարժեք բուժում չստանա, չի կարող նորից աշխատանքի անցնել: Ես էլ 22.500 դրամ եմ ստանում»,- ասաց  տիկին Սվետլանան:

Տեղեկացնենք, որ Սվետլանա Խոջոյանը  օգնություն ստանալու խնդրանքով դիմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին, «Գրանդ քենդի» ընկերություններին: Վերջիններս, սակայն մերժել են կնոջը օգնել :

Մեր հարցին` արդյոք  տիկին Խոջոյանը  դիմել է  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մեր զրուցակիցն ասաց, որ մի անգամ արդեն դիմել է մարզպետին. «Հիմա ամաչում եմ նորից դիմել, չնայած   Հովիկ Աբովյանը  ասել է, եթե  ինչ-որ  բանի կարիք ունենաա , կարող եք ն դիմել»:

Ի դեպ, բացի Արսեն Խոջոյանից, բուժման կարիք ունի նաեւ Սվետալան Խոջոյանի դուստրը, ով սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ հինգ տարի պետք է բուժում ստանա:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում