Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴԵՍՊԱՆ

Արխիվ 12-16

Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴԵՍՊԱՆ


Նոյեմբերի 17-22-ը Երեւանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը: Այն աննախադեպ ֆորում է, որի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա հայ մշակութային եւ քաղաքական կյանքում: Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով աշխարհում կատարողական արվեստների խոշորագույն ցանց, միավորում է ավելի քան 100 երկրներ  կենտրոններ: Կայանալիք թատերական իրադարձության մասին եւ ոչ միայն, «Իրավունքը» զրուցեց ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

- Ժամանակին հենց այս կազմակերպության կոնգրեսում որոշվեց, որ Թատրոնի միջազգային օրը նշել մարտի 27-ին: Երկու տարին մեկ կազմակերպությունն անցկացնում է իր համաշխարհային կոնգրեսը, իսկ 34-րդ կոնգրեսը կանցկացվի Հայաստանում: Դա մեծ պատիվ է մեզ համար, մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն մշակութային կյանքում, այլ նաեւ Հայաստանի քաղաքական վարկանիշի վրա այն բավական ազդեցություն կթողնի: Այս ընթացքում 3 անգամ աշխատանքային խումբ հյուրընկալեցինք` կազմակերպության գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեյի գլխավորությումբ, որոնց հետ տեղում աշխատանքներ տարվեցին: Պիտի նշեմ, որ կոնգրեսն ընթանում է ՀՀ վարչապետի հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարաության աջակցությամբ, եւ եթե չլիներ Հասմիկ Պողոսյանի աջակցությունը` չեմ կարծում, որ այն իրականանալի դառնար:

- Ի՞նչ է սպասվում այդ օրերին Հայաստանում:

- Կոնգրեսի օրերին սպասում ենք մոտ 300 պատվիրակ: Այդ օրերին կանցկացվեն կոնգրեսի հիմնական նստաշրջանները` գերագույն նիստերը, 12 կոմիտեների նիստերը, այնուհետեւ ղեկավար մարմինների` գլխավոր խորհրդի նախագահի, փոխնախագահների ընտրությունները: Ինչպես նաեւ կընտրվի առաջիկա տարիների համար Թատրոնի միջազգային ինստիտուտի դեսպան: Սպասվում է նաեւ բավականին մեծ ստեղծագործական ծրագիր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ, որտեղ կանցկացվի գիտական կոնֆերանս. ուսանողներ են գալիս, պետք է համատեղ փորձարարական դասընթացներ անցկացվեն: Երեկոյան ժամերին հյուրերը կդիտեն ներկայացումներ երեւանյան տաբեր թատրոններում, ինչը լավ հնարավորություն է, որպեսզի հայ թատերական գործիչները շփվեն, համագործակցության ուղիներ փնտրեն: Մենք նախապես իրենց ուղարկել ենք այդ օրերին մեր թատրոնների խաղացանկը, որն ընդգրկվել է կոնգրեսի ծրագրում. պատվիրակներն են ընտրելու, թե որ ներկայացումը դիտեն, մենք այդ հարցում ոչ պարտադրում ենք, ոչ էլ` ուղղորդում:

- Բացի այդ շփումից, հայ թատերական գործիչները որքանո՞վ առնչություն կունենան կոնգրեսի հետ:

- Հայաստանի պատվիրակությունը, բնականաբար, պետք է մասնակցի ընտրություններին եւ քվեարկի. ամեն երկիր մեկ ձայնի հնարավորություն  ունի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Այս եւ մարզային թատրոնների մի շարք խնդիրների մասին Հ. Ղազանչյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում