ՉՆԱՅԱԾ "ԲՈՐՈՒՍԻԱՅԻ" ՃԳՆԱԺԱՄԻՆª ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Արխիվ 12-16

ՉՆԱՅԱԾ "ԲՈՐՈՒՍԻԱՅԻ" ՃԳՆԱԺԱՄԻՆª ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է


Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի "Բորուսիան" խորը ճգնաժամային ժամանակներ է ապրում, հայ ֆուտբոլիստի եւ թիմի մյուս աստղային ֆուտբոլիստների ջանքերը, թերեւս, ապարդյուն են:
Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած սկզբունքային` "Բավարիա"-"Բորուսիա" խաղում դորտմունդցիները պարտություն կրեցին 2:1 հաշվով, որն արդեն թիմի 5-րդ անընդմեջ պարտությունն էր: Այս պահի դրությամբ "Բորուսիան" ունի ընդամենը 7 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը, եւ նույնիսկ դժվար է հիշել, թե երբ է դորտմունդցիների դրությունը Բունդեսլիգայում այսքան անհաջող եղել:
"Բորուսիայի" գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն այս խաղից հետո խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է Մխիթարյանին. "10 խաղում 5 անընդմեջ պարտություն կրելն արդեն պատահականություն չէ. դա մեր խաղի հետեւանքն է: Այսպիսի տեմպերով մենք պետք է շուտով այլ աշխատանք փնտրենք: 2 շաբաթվա ընթացքում ես աճ եմ նկատում վերջերս խաղադաշտ վերադարձած ֆուտբոլիստների մոտ: Մխիթարյանն ու Գյունդոգանն արդեն լավ մարզավիճակում են եւ դա մեր հաջողության բանալին է: Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա նա իր դերակատարումն ունեցավ այս խաղում: Սակայն, եթե մենք չնվաճենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա շատ բարդ կլինի Ռոյսին պահել թիմում",- Վացկեի խոսքը մեջբերում է Der Westen-ը:
Չնայած թիմի կրած անհաջողություններինª Հենրիխ Մխիթարյանը յուրաքանչյուր խաղում ապացուցում է բարձր կարգն ու իր անհրաժեշտությունը թիմի խաղում: Վերջինս, թեեւ նոր է միայն հասցրել վնասվածքից ապաքինվել ու աստիճանաբար համապատասխան մարզավիճակի հասնել, սակայն այդ կարճ ժամանակահատվածում դարձյալ իր տեղը թիմում դարձրեց անվիճելի: Ակնհայտ է, որ այս պահին Մխիթարյանն իսկապես շատ անհրաժեշտ է թիմին, քանի դեռ "Բորուսիան" վերջնականորեն չի ստացել մրցաշրջանի անհաջողակի անունը: Չնայածª Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի "անհաջողակներին", արդեն իսկ նրանց թվում տվել է նաեւ Մխիթարյանի անունը, ով գնդակով գլխին ուժգին հարված էր ստացել Մյունխենի "Բավարիայի" դեմ խաղում. խաղի սկզբնամասում "Բորուսիայի" գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերն էր պատահմամբ գնդակով հարվածել Մխիթարյանի գլխին: Խաղադաշտից դուրս օգնություն ստանալուց հետո, հայ կիսապաշտպանը վերադարձել էր խաղադաշտ եւ "Բորուսիայի" կազմում լավագույններից էր այդ խաղում: Ինչեւէª "Բորուսիայի" համար այս դժվար ժամանակներում Մխիթարյանը շարունակում է ապացուցել, որ իզուր չէր իր տրանսֆերի համար  թիմի վճարած գումարը: Թեեւ որոշ ֆուտբոլային մասնագետներ համարում են, որ այդ գումարը չնչին է այն աշխատանքի համեմատ, որը հայ ֆուտբոլիստը կատարում է խաղադաշտում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում