ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ԹՈՂԱԾ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ ԵՆՔ ՏՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ԹՈՂԱԾ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ ԵՆՔ ՏՈՆՈՒՄ


Փաստորեն պատահում են օրեր, որ մութն ընկնելուն պես չես կարող հանգիստ զբոսնել կամ էլ երեխայիդ ձեռքը բռնած քայլել Երեւանի կենտրոնով, դիմացդ կհայտնվեն սարսափազդու կերպարանքով մարդիկ, շատ հանգիստ, կարծես հանդերձյալ կյանքից վերադարձած` արյունոտ դեմքով քեզ հանդիպակաց կքայլեն ու մի բան էլ "բո" բացականչելով դիմացինին  վախեցնելուց հաճույք ստացած` կշարունակեն ճանապարհը` մեկ այլ "զոհ" գտնելու: Ամենեւին էլ սարսափ ֆիլմերից հատվածներ կամ էլ հայկական տարբերակով սարսափ ֆիլմի նոր սցենար չենք պատմում, պարզապես հոկտեմբերի 31-ին կաթոլիկները նշում են Հելոուինի տոնը եւ որքան սարսափելի ու վախ առաջացնող տեսք ունենան ու որքան շատ մարդ վախեցնեն "հերոսները", այնքան իրենց հոգեպես բավարարված կզգան: Բայց, զարմանալի է, թե մենք` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներս ինչու ենք նշում այդ օրը եւ մի բան էլ անցորդներին պարտադրում մասնակիցը դառնալու այդ խեղկատակությանն ու սատանայական տոնին: Թեմային չէինք անդրադառնա, մեկ անգամ եւս չգովազդելու այս ագրեսիվ "տոնը", եթե անհանգստացած ու իրենց երեխայի մաշկի վրա սարսափը զգացած ծնողների զանգը խմբագրություն չլիներ: Մի քանի օր է` "Իրավունքի" ընթերցողները զանգահարում են ու բողոքում, որ իրենց երեխան արդեն մի քանի գիշեր չի կարողանում քնել, քանի որ իրենք "սխալվել" ու իրենց փոքրիկի ձեռքը բռնած երեկոյան ժամին զբոսնել են Հյուսիսային պողոտայով... "Ո՞վ պիտի պատասխան տա իմ երեխայի վախի համար ու Աստված մի արասցե, եթե վաղը դա իր հետեւանքներն ունենա` եւ արտահայտվի որեւէ մի հիվանդույթյամբ... ինչ է թե, ինչ-որ մարդիկ այլանդակ կերպարներով դեմքները ներկած մի քանի ժամ հաճույք էին ստանում դրանից",- այսպես էին իրենց զայրույթն արտահայտում խմբագրություն զանգահարած ծնողները: Այս թեմային "Իրավունքը" դեռ կանդրադառնա, բայց մինչ այդ փորձենք հասկանալ, ինչու ենք քրիստոնյա հայերս միշտ կարեւորում ու մեծ տեղ տալիս կաթոլիկական տոներին, անտեսելով առաքելական եկեղեցու ավելի բարի ու գեղեցիկ տոները: Օրինակ` Հելոուինի սատանայական տոնի փոխարեն մենք էլ ունենք Բուն բարեկենդանը... Հասկանալի է` հարեւանի հարսն ավելի գեղեցիկ է լինում միշտ, բայց ուրիշի տոներն ընդօրինակելուց ու տոնելուց առաջ մի պահ հասկանանք դրա իմաստն ու խորհուրդը...

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում