Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննվում է ԵԿԲ 22442000 քաղաքացիական գործը, որով Հայ գրողների միավորումը դատական գործ է սկսել ընդդեմ Հայաստանի գրողների միության:
Ըստ հայցի, Հայ գրողների միավորումը գույքային պահանջ է դրել, մասնավորապես վերջիններս պահանջում են Հայաստանի գրողների միության գույքային միավորներից որոշակի համապատասխան անշարժ եւ շարժական գույքի միավորների ձեռբերում: Դատական հերթական նիստը կայացավ երեկ, որի ընթացքում ապացույցներ ներկայացնելուց հետո այսօր արդեն կհրապարակվի վճիռը: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ նախկինում եւս Հայ գրողների միավորումը սեփականության իրավունքով ցանկանում էր տարածք վերցնել Հայաստանի գրողների միությունից: Այն ժամանակ տեղի ունեցան որոշակի դատական գործընթացներ եւ, ըստ էության, Հայաստանի գրողների միության համար բարենպաստ դատական ակտեր վերցվեցին: Ինչեւիցե, այժմ Հայ գրողների միավորումը կրկին բարձրացրել է խնդիրը եւ ցանկանում է նորից վիճարկել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Թեմայի մասին առավել մանրամասն "Իրավունքը" կներկայացնի առաջիկա համարում: