ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ

"Էությամբ, գիտեմ, որ հաղթող եմ: Վստահություն ունեմ իմ մեջ: Ինչ գործ որ անում եմ, վստահ եմ, որ շատ լավ եմ անում: Ոչ մի րոպե չեմ վախենում կամ կասկածում, չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ: Այստեղ արդեն այլ խնդիր է` հաղթանակն ինձ կտա՞ն",- "Իրավունքի" հետ հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհի ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆԸ, սակայն հիվանդության դեմ պայքարում նա այդպես էլ չհաղթեց:
Շուրջ մեկ տարի պայքարելուց հետո նա մահացավ չարորակ ուռուցքից: 34-ամյա Հ. Ղարիբյանը մեկ տարի առաջ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու` Ներսեսի հետ,  եւ բնակվում էր ԱՄՆ-ում, սակայն ամուսնու ծննդյան հաջորդ օրը` նոյեմբերի 2-ին, երիտասարդ դերասանուհին հեռացավ կյանքից: Ի դեպ, նրա մահվան շուրջ տարածված տարբեր մեկնաբանություններին այլ առիթով ժամանակին լավագույնս պատասխանել է հենց ինքը` լուսահոգի Հ. Ղարիբյանը. "Չեմ էլ հիշում, կամ, ավելի ճիշտ, բանի տեղ չեմ դնում խոսակցություններին, դրա համար չեմ էլ ուզում լսել: Յուրաքանչյուր արտիստի մասին միշտ էլ խոսում են: Այնքան միեւնույնն է ինձ համար այդ խոսակցությունները, որ չեմ էլ անդրադառնում":
Հիշեցնենք, որ Հ. Ղարիբյանը սիրվեց հանրության կողմից եւ դարձավ հանրահայտ` 2003 թ.-ից նկարահանվելով "Արմենիա" հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Կարգին հաղորդում" նախագծում: Եվ նրա դերասանական կարիերայի բարձրակետը եղավ "7.5", "7.5-2", "No comment" ներկայացումներում, ինչպես նաեւ "Ալա Բալա Նիցա" ֆիլմում տարբեր կերպարներ մարմնավորելը, ինչի շնորհիվ բոլորը նրան կհիշեն մշտապես կենսախինդ, առույգ ու հումորով լեցուն: Իր կերտած դերերի մասին Կարգին Հասոն "Իրավունքի" հետ անկեղծացել էր. ""Ալա Բալա Նիցա" ֆիլմում նկարահանվելը ինձ համար նորություն էր, նոր շունչ էր: Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ գեղարվեստական ֆիլմում առաջին փորձս եղավ բարձր մակարդակի վրա: Թե՛ ռեժիսորը, թե՛ դերասանական կազմը պրոֆեսիոնալ էին, ինչի արդյունքում նկարահանման աշխատանքները շատ հեշտ ընթացան: Իսկ բեմում խաղալու փորձ արդեն ունեցել եմ` "7,5" ներկայացման ժամանակ, բայց փոքր դերերով: "No comment"-ում դերս ավելի մեծ էր ու ծավալուն: Սիրում եմ բեմը, ինձ համար այն օդ ու ջուր է: Ճիշտ է, թատրոնում չեմ խաղում, բայց կոմերցիոն ներկայացումներում, երբ մեկ-մեկ զբաղվում եմ, կարծես թարմ օդ եմ շնչում: Իսկ "Կարգին սերիալը" իր տեսակի մեջ նորություն էր, բայց այնպես չէ, որ ինձ համար էլ էր նորություն, մանրապատումներում խաղացել էի":
Հավելենք նաեւ, որ ԱՄՆ-ում մահացած դերասանուհուն կհուղարկավորեն Հայաստանում, սակայն տեղափոխման ընթացակարգը կտեւի մոտ 1-2 շաբաթ:
Վշտակցում, համբերություն ու մխիթարություն ենք մաղթում Ղարիբյանների եւ Աբրահամյանների ընտանիքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում