ԵՐԲ Է ԱՆՁԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Արխիվ 12-16ԵՐԲ Է ԱՆՁԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Արայիկ Բաղդասարյան,
Ք. Երեւան
Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունից.
-Իրականում օրենքի մեջ որեւէ տեղ նշված չէ` 2014 թվականի հունվարին անձը բազային եկամուտ ունեցել է, թե ոչ: Օրենքում նշվում է մեկ ամսաթիվ` դա 2014 թվականի հուլիսի 1-ն է: Ըստ օրենքի, ով այդ պահին ունեցել է բազային եկամուտ, ապա կարող է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելու պարտականությունից, եթե այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել: Ուստի եթե անձը, այս դեպքում հարց տվող քաղաքացին, ծնվել է 1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, ապա նա ձեռք է բերում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կարգավիճակ այն պահից, երբ անցնում է աշխատանքի, սկսում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

