ՄԵՐ ԲԱՆԿԵՐԸ "ՇՆՉՈՒՄ" ԵՆ ՄԻԱՅՆ ԴՐՍԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԻ՞Ն

Արխիվ 12-16

ՄԵՐ ԲԱՆԿԵՐԸ "ՇՆՉՈՒՄ" ԵՆ ՄԻԱՅՆ ԴՐՍԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԻ՞Ն

"2015-ին ՀՀ կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ներքին միջոցների արդյունավետ վերաբաշխմանը եւ տնտեսության կայուն աճի ապահովմանը: Մասնավորապես, կառավարության գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճը եւ աղքատության հաղթահարումն է, որն իր արտացոլումն է գտել 2015-ի պետբյուջեի ծրագրով",- անդրադառնալով 2015 թվականի պետբյուջեին` ասաց Կենտրոնական բանկի նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ:
-Պետբյուջեի եկամուտների մասով նախատեսվում է ապահովել միջնաժամկետ ծրագրով նախատեսված հարկերի հավաքագրման աճին ուղղված միջոցառումների շարունակականությունը:
Շարունակվելու է տնտեսական գործունեության ստվերային հատվածի կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հավաքագրել լրացուցիչ 25,5 միլիարդ դրամ:
- Պարոն Ջավադյան, բոլորովին վերջերս ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, անդրադառնալով հայաստանյան բանկային համակարգին, նշեց, որ մեր երկրում բանկ հիմնելը հացի արտադրամաս ստեղծելու նման մի բան է: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալը:
- Բնականաբար, դա աբսուրդ կարծիք է: Բանկ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ ինստիտուցիոնալ կառույց լինի, բանկ ստեղծելու համար պետք է համապատասխան դրամագլուխ լինի, էլ չեմ խոսում համապատասխան մասնագետների, տեխնիկական միջոցների եւ այլնի մասին: Եթե նման համեմատություն են անում, ի՞նչ ասեմ: Ես չգիտեմ, ով է նման հայտարարաություն արել, բայց պատրաստ եմ մանրակրկիտ պատասխանել:
- Ասում են, որ դա միակ բիզնեսն է, որ Հայաստանում բուռն զարգացում է ապրում, քանի որ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ բանկերից ցանկացած տոկոսով ճարահատյալ վարկ են վերցնում, որ լուծեն իրենց ամենահրատապ խնդիրները:
- Բանկային բիզնեսում շահութաբերությունը ինը տոկոսից պակաս է այս պահին: Խնդրում եմ, համեմատեք դա ցանկացած այլ բիզնեսի հետ. կա՞ ինը տոկոսով որեւէ բիզնես: Մեզ մոտ բանկերը չեն փակվում  միայն այն պատճառով, որովհետեւ մեր բանկերի ութսուն տոկոսը դրսի կապիտալ է, եւ նրանց համար նման շահութաբերությունը բավարար է:
- Ընդհանուր առմամբ, հետադարձ հայացք նետելով դեպի անցյալ` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի բանկային համակարգն այսօր:
- Կայուն, հինգ տարվա մեջ ֆինանսական միջնորդությունը ավելացել է երեք անգամ, վարկերը ավելացել են մոտ երեք անգամ, բանկերի ակտիվների ՀՆԱ-ն ավելացել է 2,5 անգամ:
- Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրման փաստը, որեւէ ազդեցություն կունենա՞ բանկային համակարգի վրա:
- Ոչինչ չի փոխվելու, որովհետեւ մենք նույն լեզվով ենք խոսում մեր ռուս եւ ղազախ գործընկերների հետ, այնպես որ, որեւէ խնդիր չունենք: Նույն հաշվապահական ստանդարտներն են, նույն բազելյան սկզբունքներն են, նույն կորպորատիվ կռավարման սկզբունքները եւ այլն:
Բայց երբ պարոն Ջավադյանը խոսում է բանկերի 9 տոկոսանոց շահութաբերությունից, չմոռանանք, որ դա միջինացված ցուցանիշ է: Այսինքն` կան բանկեր, որոնց շահույթներն էականորեն ավելի բարձր մակարդակի են, որը միջինացվում է մի քանի բանկերի "անհասկանալի" ցածր եկամտաբերության հաշվին: Այնպես որ, հազիվ թե Հայաստանում գտնես որեւէ բանկիր, ով կհամաձայներ այդ գործը փոխել հայաստանյան ցանկացած այլ բիզնեսի հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում