ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
Արխիվ 12-16ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
Այն, որ Կենտրոնական բանկի պահպանման համար Հայաստանի պետական բյուջեից ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում, նորություն չէ: 2015թ. բյուջեի նախագծով եւս այդ "ավանդույթը" չի խախտվել, թեեւ մշտապես էլ հնչել է այն հարցը, թե պետության նկատմամբ այդ ո՞ր բացառիկ ծառայության համար է, որ հայաստանյան գլխավոր բանկիրներին նման փողեր են տրվում:1 ԿԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ "ԱՐԺԵ"
5-6 ՈՒՍՈՒՑԻՉ, ԲԺԻՇԿ ԿԱՄ 14-15 ԹՈՇԱԿԱՌՈՒ
Իհարկեª առաջին հայացքից վարչական ծախսերի համար ԿԲ-ին տրամադրվող գումարը կարող է եւ այնքան էլ արտառոց չթվալª 6 541,5 մլն դրամ, որը 2014 թվականի բյուջեով նախատեսված ցուցանիշը գերազանցում է 3.0 տոկոսով կամ 191,1 մլն դրամով: Այլ բան, որ ինչպես արտառոց է եղել, այնպես էլª արտառոց է մնում այդ գումարի ծախսման ուղղությունը: Ավելի կոնկրետ, որ այդ ավելի քան 6,5 միլիարդի մոտ 6,3 միլիարդը ծախսվելու է ԿԲ-ի ապարատի պահպանման ուղղությամբ: Դրանից էլ ավելի քան 5,7 միլիարդն ուղղվելու է ԿԲ-ի աշխատակիցների աշխատավարձերի, պարգեւատրումների, տարաբնույթ նյութական խրախուսումների եւ սոցիալական ապահովության գծով ծախսերի համար: Ընդ որում, եթե ընդհանուր վարչական ծախսերը, ինչպես նշեցինք, ավելացել են 191,1 մլն դրամով, ապա այս աշխատավարձային ծախսերի աճն այս տարվա համեմատ գալիք տարի կաճի 196,7 միլիոնով: Տպավորությունն այն է, որ ընդհանուր վարչական ծախսերն ավելի մեծացնելու լոբբինգային հնարավորություն չունենալով, ԿԲ-ում մտածել են այլ ուղղությամբ ծախսերը դեռ մի բան էլ կրճատելու եւ այդտեղի խնայողություններն ու եղած ավելացումները միանգամից աշխատավարձերին ուղղելու համար:
Աշխատավարձերին տարեկան 5,7 միլիարդ հատկացնելն արտառոց չէր լինի, եթե հաշվի չառնենք, որ խոսքն ընդամենը 828 աշխատակցի մասին է: Այսինքնª ԿԲ-ի յուրաքանչյուր աշխատակից միջին հաշվով կստանա 532,5 հազ. դրամ: Գումար, որը մեր պետությունը վճարում է 5-6 ուսուցչի կամ բժշկի, 14-15 թոշակառուի եւ այլն: Ավելին. եթե հայաստանյան միջին թոշակառուն գալիք տարի կարող է ակնկալել թոշակի բարձրացում 5 հազար դրամի չափով, ապա "կենտրոնական բանկիրներից" յուրաքանչյուրի աշխատավարձն ավելանալու է 17,5 հազ. դրամով, այսինքնª ավելի քան երեք անգամ շատ:
Հարցադրումը, թե ինչու են հայաստանյան ԿԲ-ում նման հսկայական աշխատավարձեր վճարում այն դեպքում, երբ այդ կառույցի կատարած աշխատանքից մի առանձնապես ոգեւորվելու տեղ չունենք, մեկ անգամ չէ, որ հնչել է: Ավելին. միանգամայն վստահ ենք, որ եթե ԿԲ-ից վռնդվեր "սուրճ խմողների" բանակը, ապա հաստատ նույն աշխատանքը կկարողանային իրականացնել առկա աշխատակազմի ասենք 30-40 տոկոսով: Բայց իհարկե "կհիմնավորեն", թե այդպես չէ, եւ որ ԿԲ-ի ամեն մի աշխատակիցը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար...
Իսկ իրականում ԿԲ-ի այդ գերբարձր աշխատավարձերի թեման ոչ մի գաղտնիք չի պարունակում. ԿԲ-ի մասին օրենքը պահանջում է, որ այդ կառույցի աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է համապատասխանի ՀՀ բանկային համակարգի միջին աշխատավարձին: Եվ քանի որ ԿԲ-ն պնդում է, թե գալիք տարի հայաստանյան առեւտրային բանկերի միջին աշխատավարձը 671,0 հազ. դրամ է լինելու, ուրեմն իր համար էլ 532.5 հազ. դրամը օրենքին խստիվ համապատասխանող ցուցանիշ է:
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՏԻՑ ԳԼՈՒԽ
ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԽՆԴԻՐ ԿԱ
Բայց այս դեպքում էլ շարունակում է արդիական մնալ այն հարցը, թե հայաստանյան օրենսդիրի ինչի՞ն է պետք եղել ԿԲ-ի աշխատավարձերը կապել համակարգի մասնավոր հատվածի աշխատավարձի հետ, երբ որեւէ այլ ոլորտում նման պրակտիկա այլեւս գոյություն չունի: Օրինակª ինչ հսկայական աշխատավարձեր պետք է ստանային կապի եւ էներգետիկ ոլորտի վերադաս կառույցները, եթե նրանց աշխատավարձերը կապվեին համակարգի ընկերությունների հետ: Բայց չէ, ԿԲ-ին այդ գերառավելությունը տրվել է, ինչը հասկանալի է, որ առանց հատուկ լոբբինգի չէր կարող լինել: Մյուս կողմից էլ կա նաեւ այն փաստը, որ գործնականում նույն երկարամյա լոբբինգի ¥այդ թվումª արտաքին¤ արդյունքում է, որ հայաստանյան բանկային համակարգն իր գերհսկա տոկոսադրույքներով ոչ միայն, մեղմ ասած, լավ չի կատարում իր հիմնական գործառույթներից մեկըª տնտեսության վարկավորումը, այլ այդ նույն գերբարձր տոկոսների հաշվին աստիճանաբար իր վերահսկողության տակ է առել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ երկրի սոցիալական համակարգերը: Այդ իրավիճակում անգամ 671,0 հազ. դրամ միջին աշխատավարձերը մեծ բան չեն, բայց այն միանգամից իր արտացոլումն է գտնում ԿԲ-ում:
Մյուս կողմից էլ ասել, թե 532.5 հազ. դրամ աշխատավարձն արտառոց չափով մեծ է, իր հերթին սխալ կլիներ: Առավելեւս, որ խոսքը միջինացված ցուցանիշի մասին է, այսինքնª ԿԲ-ի 828 աշխատակիցների գերակշիռ մասը կստանա հայաստանյան չափանիշներին մոտ աշխատավարձ, իսկ վերեւներում գտնվողներըª միլիոններ: Բայց նաեւ խոսքը մեծ կամ փոքր աշխատավարձերի մասին չէ, այլ նրա, թե այդ վարձատրության դիմաց պետությունն ինչ է ստանում: Կամ, օրինակ, պետությունն ինչ է ստանալու, եթե գալիք տարի ԿԲ-ի 30 ավտոմեքենաների պահպանման եւ սպասարկման համար պետք է հատկացվի 98 միլիոն դրամ: Այսինքնª ամեն մեքենայի համար մոտ 3,3 միլիոն դրամ կամ ավելի քան 8 հազար դոլար ¥մի բավականին նորմալ ավտոմեքենայի գին¤ են ծախսելու, որ ԿԲ-ի շեֆերին բերեն գործի ու տանե՞ն: Կամª ինչպե՞ս է փոխհատուցվելու պետության 85,0 մլն դրամը, որն ուղղվելու է ԿԲ-ի կողմից. "2004 թվականից շահագործվող 1 ավտոմեքենայի, 2006 թվականից շահագործվող 2 ավտոմեքենաների եւ 1996 թվականից շահագործվող 1 միկրոավտոբուսի փոխարեն նոր 3 ավտոմեքենա եւ 1 միկրոավտոբուս ձեռքբերման համար": Այսինքնª այնքան հարուստ երկիր ենք, որ մեր բանկիրների համար 8 կամ 10 տարվա ավտոմեքենաներն արդեն հնամա՞շ են համարվում, այն էլ, երբ դրանց պահպանման համար մինչ այս` ամեն տարի միլիոններ են հատկացվել: Մյուս կողմից էլª բա ամոթ չէ՞, որ մեր գլխավոր բանկիրները 8 տարեկան մեքենաներ նստեն:
Մի խոսքով, այս իրավիճակը գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ վաղուց է եկել ՀՀ ԿԲ-ի ոչ միայն գործունեության արդյունավետությունը եւ ծախսերը համապատասխանեցնելու, այլեւ այդ կառույցին եւ բանկային համակարգին վերաբերող ողջ օրենսդրանորմատիվային բազան ոտից գլուխ վերանայելու ժամանակը: Եվ դրա իմաստը ոչ թե միայն այդ "գերզարգացած" համակարգը կարգի բերելն ու, ասենք, աշխատավարձերը նվազեցնելն է, այլ առաջին հերթին այն, որ վերջապես բանկիրները սկսեն ծառայել երկրի տնտեսության զարգացմանը, եւ ոչ թե հակառակը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

