ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ


Հանրության, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների շրջանակում լայնորեն շրջանառվում են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունն անխուսափելիորեն կզգա նաեւ Հայաստանը: Քանի որ պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական հայտնի ընկերություններից մի քանիսը սերտ համագործակցության մեջ են Հայաստանի հետ: Թե իրականում ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա, փորձեցինք պարզել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացների վերլուծական խմբի ղեկավար ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Այնպես չէ, որ միայն Եվրասիական միության անդամ երկրները կարող են վնասներ կրել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը պատժամիջոցներ հայտարարած երկրների առեւտրային հաշվեկշռում էլ զգալի տոկոս է կազմում. Եվրամիության երկրների դեպքում, ասենք, գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 10 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ ԵՄ որոշ երկրների համար այդ տոկոսն ավելի բարձր է: Այնպես որ, այդ պատժամիջոցներն այս կամ այն չափով ազդելու են շատ պետությունների, իհարկեª նաեւ եվրոպական երկրների վրա:
- Իսկ ինչպե՞ս այդ պատժամիջոցները կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա:
- Նախ ասենք, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի առեւտրային հաշվեկշռի մոտ հինգ տոկոսին: Եվրասիական միությանն անդամակցելովª Հայաստանը նախ էժան էներգակիրներ ստանալու հնարավորություն ստացավ: Չնայած, մենք դեռ վերջնականապես չենք միացել ԵՏՄ-ին, բայց փաստացի այս առավելություններից, որոնք ունեն միայն ԵՏՄ անդամ պետությունները, արդեն օգտվում ենք: Բացի այդ, կան մաքսատուրքերի զեղչեր` նաեւ ներմուծվող ադամանդների մասով: Այս ուղղություններով, անխոս, պատժամիջոցները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա:
- Իսկ ներդրումների առումով` խնդիրներ չե՞նք ունենա, չէ որ Ռուսաստանը Հայաստանում իրականացրել է ուղղակի ներդրումների գրեթե 40%-ը:
- Բավական խոշոր ներդրումներ էին սպասվում "Նաիրիտի" վերագործարկման հետ կապվածª մոտ կես միլիարդ դոլար, Անվադողերի գործարանում, Հյուսիս-հարավ ճանապարհի համար նախատեսվում է մոտ երկու հարյուր միլիոն, երկաթուղու զարգացման հետ կապված` մոտ կես մլրդ դոլար: Այստեղ մենք որոշակի վտանգներ ունենք, քանի որ պատժամիջոցների արդյունքում ՌԴ-ում ազատ ֆինանսական միջոցների սղություն առաջացել է: Բայց ես կարծում եմ` այս ուղղությամբ ամեն դեպքում ներդրումներ կկատարվեն, քանզի ԵՏՄ-ի կայացման համար սա բավականին կարեւոր հարց է:
-Արտահանման առումով խոչընդոտներ չե՞ն լինի:
- Հստակ կարող եմ ասել, որ Եվրամիության ուղղությամբª ոչ: Մեր` ԵՏՄ-ին անդամակցությանը Եվրամիության պատասխանատու պաշտոնյաներն ու ազդեցիկ պետությունների ղեկավարները ¥ասենք` Ֆրանսիայի նախագահը¤ քանիցս հայտարարել են, որ ըմբռնումով են մոտենում: Ի դեպ, մինչեւ իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչը համաձայնեց Հայաստանիª ԵՏՄ-ին անդամակցելու տնտեսական առավելությունները հաստատող մեր փորձագիտական խմբի կողմից կատարված հաշվարկներին:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ուղղությամբ մեր արտահանմանը, ապա պատժամիջոցների արդյունքում այստեղ ոչ թե անկումներ, այլ աճ ենք սպասում: Հետաքրքիր է նաեւ Վրաստանի օրինակը, որը չլինելով ԵՏՄ անդամ, այդ պատժամիջոցների արդյունքում կարող է կտրուկ մեծացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան: Միակ խնդիրն այստեղ այն է, որ դրամի արժեւորումը ռուսական ռուբլու նկատմամբ չնայած կարող է մի կողմից նպաստել մեր երկիր ներկրվող ռուսական ապրանքների գների նվազմանը, սակայն մյուս կողմից էլª նաեւ որոշակի դժվարություններ կարող է առաջացնել մեր արտահանման համար: Սակայն այստեղ խնդիրը  միայն ռուբլու արժեզրկումը չէ. կարծում եմ, որ մենք վարում ենք կոշտ դրամավարկային քաղաքականություն, եւ դա ընդհանուր առմամբ նպաստավոր չէ արտահանման եւ ներդրումների համար:
- Կանդրադառնա՞ն արդյոք պատժամիջոցները մեզ վրա` տրանսֆերտների կրճատման տեսքով:
- Մենք Ռուսաստանից ստանում ենք տարեկան 2 մլրդ դոլարից ավել տրանսֆերտներ, որը կազմում է բոլոր տրանսֆերտների 85%-ը: Ցուցանիշ, որը էապես գերազանցում է մեր արտահանումը: Պատժամիջոցները կարող են հանգեցնել Ռուսաստանում աշխատատեղերի որոշակի կրճատման, համապատասխանաբարª նաեւ տրանսֆերտների ծավալի նվազեցման: Բայց մեր միգրանտների զգալի մասը զբաղված է այնպիսի ոլորտներում, որոնք սպասարկում են Ռուսաստանի ներքին շուկան: Այնպես որ, տրանսֆերտների կտրուկ կրճատման հեռանկար չեմ տեսնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում