ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ. "ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ"

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ.
"ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ"


Հայաստանի հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին իր անվան շուրջ հյուսված աղմուկին, ասաց, որ ինքը հերքել է, թե եղել է ԱԱԾ-ում:
Հիշեցնենք` լրատվամիջոցներից մեկը տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ "Համագործակցություն հանուն ժողովրդավարության" կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի դիմումի համաձայն` Կոմիտաս վարդապետն ԱԱԾ-ում հարցաքննվել է` իր որոշ հայտարարությունների համար:
"Ինձ ԱԱԾ ոչ ոք չի կանչել, ԱԱԾ-ի ներկայացուցիչն է եկել մեր գրասենյակ եւ տեղեկացրել Ստեփան Դանիելյանի` առ անձս ուղղյալ մեղադրանքները: Իբր թե ես հերյուրանքներ եմ տարածում, ենթադրելով, որ աղանդավորական շարժումները հակապետական գործունեություն են ծավալում, կես միլիարդ դոլար օգնություն են ստանում դրսից",- ասաց հոգեւորականը:
Անդրադառնալով աղանդներին կես միլիարդ դոլարով ֆինանսավորելուն` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հիշեցնում է. իր հայտարարությունից բավական առաջ կես միլիարդ դոլար ֆինանսավորման մասին խոսել է "Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի" տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, եւ, չգիտես ինչու, Ստեփան Դանիելյանը աղմուկ ու խնդիր չի բարձրացրել այդ հայտարարության վերաբերյալ.
"Եթե Ամարյանի հայտարարությունը մնում է անարձագանք, նշանակում է հայտարարությունն ունեցել է հիմք, որը ես երկրորդել եմ":
- Հայր Կոմիտաս, ըստ Ձեզ, ինչո՞ւ է "Համագործակցություն հանուն ժողովրդավարության" կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը հենց ձեր հայտարարությունների հիման վրա դիմել ԱԱԾ, եթե, ինչպես Դուք եք ասում, Ձեզանից առաջ աղանդների ֆինանսավորման մասին հայտարարել էր Ալեքսանդր Ամարյանը:
- Ես Ստեփան Դանիելյանին երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում, խոսելու առիթ էլ չեմ ունեցել: Երբ եկա մեր գրասենյակ ու իմացա այն մասին, բացբերան մնացի, քանի որ առաջին անգամ էի լսում այդ մարդու անուն-ազգանունը: Բայց ես փառք եմ տալիս Աստծուն, որ մենք չենք ապրում 1938-ին, այլապես հիմա ես ձեզ հետ էսպես հանգիստ չէի կարող խոսել: Ես հիմա կլինեի Սիբիրի խուլ անկյուններից մեկում:
- Դուք ԱԱԾ-ի որոշմանը ծանո՞թ եք:
- Այո, ես ծանոթացել եմ ԱԱԾ-ի որոշմանը: Քանի որ Ստեփան Դանիելյանն առաջարկում էր ինձ 226-րդ հոդվածով դատի տալ, որ ես իբր միջկրոնական թշնամանք եմ քարոզում: Նրանց (նկատի ոնի ԱԱԾ-ին-խմբ.) պատասխանը եղել էր այն, որ իմ ոչ մի ելույթի մեջ նման բան չկա: Ես հականե-հանվանե որեւե մեկին չեմ նշել: Նույնիսկ նա օգտագործել է Լեւոն Բարդակչյանի պարագան, որը ինձ հետ առնչություն չունի, քանի որ իմ խոսքում Բարդակչյան անունը չեմ շեշտել: Դա Բարդակչյանի կազմակերպած թատրոնն էր, որի պատճառով, ցավոք, այս տարվա մայիսին իմ մեքենան ջարդուփշուր արեցին եւ մեջն էլ գրություն էին թողել` որտեղ քոնը կասես, էնտեղ էլ Բարդակչյանինը: Ինչ վերաբերում է հակասությանը, ես ոչ մի հայտարարություն չեմ արել: Ինձ տեղեկացրել են, որ Ստեփան Դանիելյանն իմ նկատմամբ այսպիսի բողոք է ներկայացրել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում