"ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՎ ԵՏՄ-ԻՆ` ԷԱՊԵՍ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Արխիվ 12-16

"ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՎ ԵՏՄ-ԻՆ`
ԷԱՊԵՍ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
"


Ժամանակին առիթ ունեցել էինք ենթադրություն հայտնել, որ այն պահին, երբ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կմտնի վավերացման փուլ, մեր տեղական արեւմտամետներն իրենց ողջ ջանքերը կուղղեն այդ գործընթացը նախª Սահմանադրական դատարարում, ապաª Ազգային ժողովում տապալելուն: Եվ այս օրերին, երբ այդ փաստաթուղթը ՍԴ-ում է, կարելի է արդեն իսկ նկատել, թե հիշատակված տարրն ինչպես է կաշվից դուրս գալիս` ամեն կերպ պայմանագրի վավերացման գործընթացը ձախողելու համար:
Հասկանալի էª նման գործելաոճի պատճառն այն է, որ Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու քարոզարշավին այդպես էլ չկարողացան հանրության շրջանակներում քիչ թե շատ մասշտաբային բնույթ հաղորդել. ժողովուրդն ակնհայտորեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցն է, ինչը արեւմտյան եւ ոչ մի փողով փոխել հնարավոր չէ: Եվ չնայած դրանª դեռ փորձում են ամեն կերպ քարոզել, որ Հայաստանը սխալ արտաքին քաղաքականություն է վարում, ինչի գլխավոր օրինակը, հասկանալի է, պետք է լիներ ԵՏՄ-ին անդամակցությունը: Ուրեմն` իրո՞ք մեր արտաքին քաղաքականությունն այնքան վատն է, ինչպես որ շարունակում են քարոզել մեր տեղական արեւմտամոլները: Այս հարցով դիմեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ.
- Շատ բան կարելի է ասել: Սակայն կան փաստեր եւ օրինակներ: Իսկ դրանք հետեւյալն են` Հայաստանը, գտնվելով այնպիսի բարդ իրավիճակում, երբ, ասենք, Ուկրաինայի կամ Վրաստանի օրինակով մինչեւ իսկ կարող էր պատերազմի մեջ ներքաշվել, ոչ միայն կարողացավ հեռու մնալ նման ծայրահեղ իրավիճակներից, այլեւ այսօր ճիշտ կողմնորոշվելով եւ անդամակցելով Եվրասիական միությանը` էականորեն ամրապնդում է իր դիրքերը` հատկապես տնտեսական եւ անվտանգության հարթություններում եւ ղարաբաղյան ուղղությամբ: Առավել եւս, որ մեր պոտենցյալը նկատելիորեն ավելի փոքր է, քան Վրաստանինն ու Ադրբեջանինը, էլ չեմ խոսում Ուկրաինայի մասին:
- Իսկ, ասենք, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, երբ ակնարկներ է անում` սխալ արտաքին քաղաքականության մասին, միգուցե դեռ շարունակում է ճիշտ համարել Մեղրիի տարբերակը ղարաբաղյան բանակցությունների սեղանին դնե՞լը, ինչի մասին  իր ժամանակներում շատ էր խոսվում:
- Դե, պարզ է, թե օսկանյաններն ինչ նպատակներ են հետապնդել եւ հետապնդում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Վաղարշակ Հարությունյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ կներկայացնենք "Իրավունք-Հետաքննության" վաղվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում