ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

"Իշխանափոխությունը, նախ, նպատակ չէ, այլ միջոց է: Մենք իշխանափոխությունից հետո, առաջին հերթին, նախատեսում ենք կանգնեցնել արտագաղթը, ստեղծել պայմաններ եւ հնարավորություններ մեր հայրենակիցների համար, որպեսզի իրենք աշխատեն եւ արարեն իրենց սեփական երկրում, այլ ոչ թե օտար պետություններում: Երկրորդը` մենք վերացնելու ենք մենաշնորհը թե՛ քաղաքական դաշտում, թե՛ տնտեսությունում: Համակարգային փոփոխություններից հետո մարդը իրոք պետք է դառնա գերագույն արժեք մեր հասարակությունում, եւ Հայաստանում հաստատվեն ժողովրդավարության բոլոր գործող նորմերը: Մի խոսքով, իշխանափոխության արդյունքում մենք հնարավոր ենք համարում, որ մեր երկիրը դառնա ժամանակակից եւ զարգացած պետություն, որի հետ հաշվի կնստեն եւ կհարգեն": Հարգելի ընթերցողներ, ինչ եք կարծում, ով է այդ խոսքի հեղինակը:

Չե՞ք կողմնորոշվում, բայց միաժամանակ վստահ եք, որ հավատալի չէ` ճիշտ եք անում: Որովհետեւ այսպիսի փուչ խոստում տվողներ եղել են, կան եւ կլինեն: Տվյալ դեպքում դրա հեղինակը ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ է, բայց նույն հաջողությամբ, հեղինակ կարող էր լինել որեւէ մեկը ՀԱԿ-ից, "Ժառանգությունից" կամ անգամ Գառնիկ Իսագուլյանի կուսակցությունից, եթե, իհարկե, 2-րդ կուսակցականն այդտեղ գտնվեր:
Իսկ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, բավականին հետաքրքիր մեկնաբանություն է տվել իր գործընկեր Ստեփան Մարգարյանի այն խոսքին, թե փետրվար-մարտից ԲՀԿ-ն ինքն իրեն կհռչակի ընդդիմադիր. "Փոխվելուց հետո շատ տարբեր բաներ կարող են փոխվել, օրինակ, եթե դու ընդդիմադիր ես, տարբեր բաներից օգտվում ես` հայտարարությունների, հարցուպատասխանի ժամին, ամենատարբեր բաներից": Այսինքն` զարմանալիորեն ստացվում է, որ ԲՀԿ-ին անհրաժեշտ են ընդդիմադիրների համար սահմանված արտոնությունները: Թե չէ անհարմար բան է ստացվում` 2,5 հոգանոց "Ժառանգություն" խմբակցությունը կամ 3,5 հոգանոց ՀԱԿ-ը ահագին արտոնություն ունեն, իսկ այդ հսկա կուսակցությունը չունի:
Բայց ինչը հաստատ "եռյակը" որպես այդպիսին չունի` դա ամերիկացիների աջակցությունն է: Յանկիները պարզապես ձեռ են քաշել նրանցից, քանզի, ըստ բացահայտ ամերիկյան լրտես ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ. "Սկզբում նրանք ապոկալիպսիսի 4 ձեւավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաեւ մարող ապոկալիպսիս": Այո, ամերիկացիք շատ են հիասթափվել եւ այդ պատճառով Կիրակոսյանը դաժան բնորոշում է տալիս. "Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից եւ ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից": Բայց, այնուամենայնիվ, ի հակադրություն "քըխ" ամերիկացիների, "եռյակին" "Ֆեյսբուքով" շրջող մի անեկդոտ պատմենք: Գիտնականները պարզել են, որ Մալեւիչի հայտնի "Սեւ քառակուսի" կտավը ոչ այլ ինչ է, քան փոքր-ինչ մութ սենյակում արված Բարաք Օբամայի սելֆին:
Իսկ "Իրավունքի" դեմ դատում պարտված 16 հայցվորներից մեկը` ՄԱՄԻԿՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, հիմա էլ աշխարհով մեկ հավարը գցել է, թե "հոմոֆոբիան" (այդպես են համասեռամոլապաշտպանները կոչում նորմալ մարդկանց վերաբերմունքը գոմիկների նկատմամբ) էապես նպաստում է արտագաղթին: Զարմանալի է, մի՞թե այդ "իրավապաշտպանը" լրջորեն կարծում է, որ գոմիկները զգալի թիվ են կազմում, թե՞ միայն գոմիկներն են նրա աչքին մարդ երեւում: Ինչեւէ, հիշենք հանրային տրամադրությունները, երբ արտագաղթեց տխրահռչակ Ծոմակը: Եվ զարմանալով հանդերձ արձանագրենք, որ մեր ժողովուրդը միայն  ուրախ կլինի, եթե բոլոր ծոմակազգիներն ու ծոմականմանները արտագաղթեն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում