ԱՐԱՄՄԱՆՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԱՄՄԱՆՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ազգային ժողովում ընթանում էր Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` կտրվելով իրականությունից ու հայտնվելով թվերի աշխարհում, հարցով դիմեց ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ. "Պարոն Սաֆարյան, խնդրում եմ գրառումներ արեք, որովհետեւ ձեր թվերը իմ թվերի հետ չի բռնում": Փոխնախարարն էլ պատրաստակամ ասաց. "Առանց խնդրելու": Արդյունքում նիստը վերաճեց բանավեճի, քանի որ, ըստ Պ. Սաֆարյանի, արամմանուկյանական թվերը իրականության հետ որեւէ աղերս չունեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

