"ԵԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՄԻ ՕՐ ԻՆՁ "ԼԻՆՔԸ" ՈՒՂԱՐԿԵՔ"
Արխիվ 12-16"ԵԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔԵՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՄԻ ՕՐ ԻՆՁ
"ԼԻՆՔԸ" ՈՒՂԱՐԿԵՔ"
Երեկ խորհրդարանում` լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ անդրադարձավ ոչ իշխանական "եռյակի" վերջերս արդեն ականջ ծակող իշխանափոխության կոչերին` մասնավորապես նշելով. "Իշխանափոխությունը ժողովրդավարական պետության ներսում պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է: Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այլ նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձեւավորում, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ` նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ": Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, Ա. Աշոտյանը տվեց կրեատիվ պատասխան. "Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների համար որեւէ քաղաքական, իրավական, քաղաքացիական հիմքեր, եթե դուք տեսնում եք, խնդրում եմ, ինձ մի օր "լինքը" ուղարկեք":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

