ՄԱՍՏԱՐԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉԸ` ՀՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ«ՄԻԼԻՑԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԳԻՏԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ, ԵՐԵՎԻ, ԲԱՅ

Արխիվ 12-16

ՄԱՍՏԱՐԱ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉԸ` ՀՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.«ՄԻԼԻՑԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԳԻՏԻ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ, ԵՐԵՎԻ, ԲԱՅՑ...»

 

Ընթերցողներից շատերը կհիշեն, որ ապրիլի 22-ին Արագածոտնի մարզի  Մաստարա գյուղում «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանի ոչխարների հոտը: Գյուղացին կորցրել էր մոտավորապես  25-30 ոչխար: Ոչխարների հոտին վրաերթի ենթարկելու փաստի  առնչությամբ  հարուցվել  է քրեական գործ: Քրեական գործի հարուցումից  անցել է մոտ յոթ ամիս, սակայն, ինչպես «Իրավունքի»  հետ զրույցում ասաց  Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանը, դեռեւս բացահայտված չէ  վարորդի ինքնությունը: «Ոչ մի բան էլ չասացին: Ոստիկաններն էս երկիրը դարձրին իրենց երկիրը»,- ասաց  պրն Գեւորգյանը:

Ի դեպ, այդ նույն վայրում մոտ երկու տարի առաջ ծեծելով սպանել էին Ռազմիկ Գեւորգյանի հորը: Գյուղացին հայտարարել էր, որ անելու են ամեն ինչ` իրենց հոր սպանողին գտնելու համար:

Հիշեցնենք` ոստիկանությունը Ռազմիկ Գեւորգյանի հոր սպանության փաստով հարուցված քրեական գործը կասեցրել էր քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, մասնավորապես՝ քրեական գործով վարույթը, դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ, ամբողջությամբ կամ համապատասխան մասով, կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: 

Սակայն  հոր սպանողին գտնելու ուղղությամբ Գեւորգյանների ընտանիքը ոչ մի արդյունքի չի հասել. «Ոչ մի բանի դեռ չենք հասել, շատ տեղեր գնացել ենք: Եթե իրենք չգիտեն, մեզ բան չեն ասում (նկատի ունի ոստիկանությանը-խմբ.)…  միլիցայությունն էլ գիտի, երեւի դատախազությունն էլ, բայց  պահում են էդ մարդուն… Երեւի իրենց մարդն է: Իրենք ամեն ինչ  էլ գիտեն»:

Մաստարա գյուղի գյուղապետ  Սարգիս Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց,  աշխատանքներ տարվում են   «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդին  գտնելու ուղղությամբ. «Ռազմիկենք պետք  է զբաղվեն, բայց գիտեմ, որ էդ վարորդին  դեռ չեն գտել»

Գյուղապետը հիշեցնում է այդ օրն անտանելի մառախուղ էր,  կամրջի բացակայության պատճառով ոչխարները  չթույլատրվող տեղով են անցել, չնայած ամբողջ գյուղի անասուններն են էդ տեղով անցնում: Վարորդն էլ, հավանաբար, չի նկատել  ու վրաերթի է ենթարկել ոչխարների հոտը:

Սարգիս Ավետիսյանի խոսքով`ցանկալի կլիներ, որ բացահատվեր  «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը: Ի վերջո, իրենց համագյուղացին մեծ կորուստներ է գրել:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում