ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐԳԵՅ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբերի 7-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը` նվիրված Սերգեյ Աղաջանյանի 85-ամյակին: Համերգային ծրագրում հանդես կգան մենակատարներ Միքայել Աղաջանյանը (ջութակ) եւ էդիտա Հակոբյանը (դաշնամուր):
Հայ անվանի կոմպոզիտոր, ջութակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Աղաջանյանի Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են` վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սինֆոնիկ նվագախմբի համար և այլն: Նրա 1999 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի՝ թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

