ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԼՂՀ-Ի ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ



Օրերս ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաներն ու ուսուցչական կոլեկտիվը հյուրընկալեցին Երևանի թիվ 196 դպրոցի սաներին, դպրոց, որը ևս կրում է Աշոտ Նավասարդյանի անունը: Այս երկու կոլեկտիվների հանդիպումը պլանավորված էր դեռևս վաղուց:

«Այս հանդիպումը ծրագրված էր վաղուց, ուրախ եմ, որ այն կյանքի կոչվեց: Կարծում եմ մեր ընկերությունը հարատև է լինելու… Փառք տանք Աստծուն, որ միշտ կարողանանք ձեռքբերումների ու հաղթանակների մասին խոսել. փառք ու պատիվ ձեզ, որ այս ազատագրված տարածքների հերոսներն ու պահապաններն եք, ձեր աշխատանքով, երեխաներով շունչ եք տալիս այս հողին, իսկ հողն առանց բնակչի որևէ արժեք չունի»,- այսպես ողջունեց ներկաներին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն ԱՆՈՒՇ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

Ապա իր խոսքով հանդես եկավ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի միակ դպրոցի տնօրեն ՌԻՄԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ . «Այսօր մեզ հյուր են եկել մեզ համար հարազատ դպրոցի կոլեկտիվը`ուսուցիչներ, ծնողներ ու երեխաներ, թող բարի լինի ձեր մուտքը մեր գյուղ, թող խերով լինի ձեր ոտքը մեր դպրոց, մի դպրոց, որն ունի ընդամենը 45 աշակերտ,17 մանկավարժ: Այս կրթօջախը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ 2002-ին վերանվանվել Աշոտ Նավասարդյանի անունով: Թող շարունակական լինեն այս կապն ու հանդիպումները»:

«Հայկյան ցեղը զենքով չի պարտվում, լինենք այնքան ուժեղ, որ գաղափարապես ևս անպարտելի լինենք, ինչի հիմքերը դրվում են դպրոցում»,- փաստեց Երևանի Ա.Նավասարդյանի անվան դպրոցի զինղեկ, փոխգնդապետ պարոն ԽԼՂԱԹՅԱՆԸ, ապա իրեն իրավունք վերապահելով հավելում անել նժդեհյան հայտնի խոսքերին` ավելացրեց. «Սերս և սուրս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններին»:

Հանդիպման ամենաջերմ ու անմիջական մասի ապահովողներն, իհարկե, երեխաներն էին` փոխադարձ գրկախառնություններ, ջերմագին խոսքեր, նվերներ…

9-րդ դասարանցի Աննան, իմանալով, որ Ծաղկաբերդի աշակերտները համակարգիչ չունեն, դպրոցին նվիրեց իր անձնական համակարգիչը` հուսալով, որ ինտերնետով կկարողանան համատեղ դասեր անցկացնել և համագործակցության մի նոր տարբերակ ևս ունենալ, 5 առաջին դասարանցիներին Երևանի Ա. Նավասարդյանի դպրոցի սաները նոթատետրեր, իսկ մյուս աշակերտներին խորհրդանշական նվերներ`լուսամփոփեր նվիրեցին`մաղթելով, որ նրանց ընտանիքներում երբեք խավար չլինի…

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում