ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի մեր ժամանակների վաստակաշատ արվեստագետ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներառված կլինեն արվեստագետի երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական ժառանգությունը` տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ:
Ուշագրավ է, որ աշխատանքների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական թերթերը:
Ցուցահանդեսի առթիվ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել է Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների պատկերագիրքը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

