ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐԸ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-
Արխիվ 12-16ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐԸ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԵՐԵԼԻՑԻՆ
2014 թվականը Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համար մեծ շրջագայությունների եւ ձեռքբերումների տարի էր: Համույթը այս տարի առաջին անգամ Երեւանւմ ներկայացրեց «Սասունցի Դավիթ» էպոսի պրեմիերան, բացի այս` ունեցել է արտասահմանյան բազմաթիվ շրջագայություններ: Համույթի տնօրեն Աշոտ Տիգրանյանի խոսքով` համույթի առաջին համերգը տեղի է ունեցել Կորեայում, որի նպատակն է եղել ցուցադրել կովկասյան երկրների արվեստը.«Կորեայում մենք ունեցանք չորս համերգ, որոնք անցան լեփլեցուն դահլիճում: Հաջորդ համերգը տեղի ունեցավ Կալինինգրադում`նախկին Խորհրդային Միության բոլոր ակադեմիական խմբերի մասնակցությամբ»,-մանրամասնեց ԱՇՈՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ , հավելելով, որ համույթը հայկական երգն ու պարը ներկայացրել է նաեւ Դանիայում եւ Նիդեռլանդներում:
Գոհ լինելով 2014 թվականին կատարած աշխատանքներից, համույթի գեղարվեստական ղեկավարը եւ տնօրենը փաստեցին, որ արդեն նախապատրաստվում են հաջորդ տարվան եւ հանդես կգան առանձին ծրագրով`նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին.«Ծրագրի չակերտները չեմ կարող ամբողջությամբ բացել, միայն կասեմ, որ լինելու է կես ժամանոց մի ներկայացում, որի մեջ ամփոփված է լինելու Սասնա ժողովրդի ճակատագիրը: Բեմադրությունը լինելու է երգերի ու պարերի հիման վրա»,-շեշտեց համույթի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ ներկայցման լիարժեք աշխատանքները կսկսեն հաջորդ տարի փետրվարից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

