ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ «ԵՌՅԱԿՈՒՄ» ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է»
Արխիվ 12-16ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ «ԵՌՅԱԿՈՒՄ» ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Է»
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը չի ցանկանում «եռյակի» վերաբերյալ որեւէ գնահատական տալ. « «Եռյակի» հետ կապված հիմա այն պահն է, որ ես եթե ասեմ այն ինչ մտածում եմ, ոչ քաղաքագետ տեղով…»
«Իսկ գոնե այն, ինչ մտածում եք, ասում եք Րաֆֆի Հովհաննիսյանին»,- հետաքրրքվեց լրագրողներից մեկը:
«Իհարկե, ասում եմ, չկասկածեք ասում եմ: Ես մի բան կարող եմ ասել միակ ընդդիմադիրը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-հայտարարեց քաղաքական գործիչը:
«Իրավունքի» հարցին` «եռյակը» միասնական օրակարգ ունի՞, Անահիտ Բախշյանը հակիրճ պատասխանեց` չգիտեմ:
Սոնա Դավթյան

