ՀՀԿ-Ը ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆ. «ԳԱՐԵԳՒՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱԴՐՎԻ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ը ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»` ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆ. «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱԴՐՎԻ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը մեծ քննարկման առարկա է դարձել հասարակական-քաղաքական մի շարք շրջանակներում: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ լավ կլինի լինի Նժդեհի անվան հրապարակում տեղադրվի Նժդեհի արձանը: «Այդ հարցը ավագանու որոշման հարցն է: Բայց եթե արձանը տեղադրվելու է նոր նորոգված պուրակում, դարձյալ վատ չէ»,- ասաց պատգամավորը:
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Նժդեհի արձանը Նժդեհի կերպարին հարիր արձան է. «Իմ կարծիքով Նժդեհի արձանը տեղադրվի նրա անվան հրապարակում: Բայց տեղադրվելու է նոր պուրակում, պուրակն էլ կկոչվի Նժդեհի պուրակ»:
Սոնա Դավթյան

