2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 83 ՄԼՐԴ 468 ՄԼՆ ԴՐԱՄ

Արխիվ 12-16

2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 83 ՄԼՐԴ 468 ՄԼՆ ԴՐԱՄ

 

Այսօր ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ ու հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ նախագահությամբ քննարկվեց «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, ըստ որի 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 մլրդ 468 մլն դրամ: Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս: Այս մասին նշեց ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ հավելեց նաեւ, որ 2015 թ.-ի ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն դրամով:

Իսկ ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ 2015թ.-ին ծրագրված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ 67 մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 29 մլրդ դրամ, որով կֆինանսավորվեն 14 ծրագրեր:

Ի դեպ, հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կկառուցվեն «Ուռուցքաբանության գերազանցության հայկական նոր կենտրոնի» ճառագայթային նոր մասնաշենքը եւ Մեղրու հիվանդանոցը, կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Կապանի, Բերդի, Ճամբարակի բժշկական կենտրոնները, որոնք կհագեցվեն ժամանակակից նոր սարքավորումներով:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում