ԱԶԲ-Ը ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՄԱՐՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԶԲ-Ը ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՄԱՐՎՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային: Նախագահը բարձր Է գնահատել Հայաստանի հետ ԱԶԲ-ի համագործակցությունը եւ դրա շրջանակներում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված գործունեությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար եւ պարոն Ժանգ Վենկայի այցը համարել Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ կայուն գործընկերային փոխհարաբերությունների վկայություն:

Ժանգ Վենկայը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից ի վեր բանկի փոխգործակցության մասին եւ ընդգծել, որ Ասիական զարգացման բանկն այժմ աշխատում է առաջիկա հինգ տարիների «Հայաստանի գործընկերության ռազմավարություն» փաստաթղթի վրա եւ պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների (տրանսպորտ, էներգետիկա, ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, ջրային համակարգ), ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն տրամադրելու տեղական կարողությունների եւ տարածաշրջանային փոխգործակցության զարգացման, ներդրումների եւ արտահանման խթանման, նորարարական եւ գիտելիքահենք տնտեսության զարգացման նպատակով: Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Ժանգ Վենկայն ընդգծել է, որ այն, իր տպավորությամբ, հրաշալի երկիր է՝ զարգացման մեծ ներուժով: Նա նաեւ բանկի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում կազմակերպելու ներդրումային ֆորում, որը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ եւ կնպաստի առաջնահերթ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ուղղությամբ աշխատանքը, մտքեր փոխանակել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո տնտեսության զարգացման հնարավորությունների շուրջ: Ժանգ Վենկայը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այդ պայմանագրին միանալու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ այն կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում