ԱՅՍՕՐ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 16-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

Արխիվ 12-16

ԱՅՍՕՐ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 16-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

 

Այսօր լրացավ  Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Աշոտ Նավասարդյանի կուսակից ու մարտական ընկերների եւ հարազատների հետ այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Հիշեցնենք, որ Աշոտ Նավասարդյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ ձերբակալվել է եւ դատապարտվել 13 տարվա բանտարկության։ Ազատվելուց հետո (1987) շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1989-ին հիմնադրել եւ ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման եւ  ազգային քաղաքականության հարցերի ու սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հնաձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ռազմավարի որակավորում ստացել։ 1990-95 թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, իսկ 1995-97 թթ.-ին` ԱԺ պատգամավոր:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում