ՄՈԴԵԼ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒ ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՄՈԴԵԼ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒ ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆԻՆ
Լորանս Շասսենի եւ Բեռնար Ժորժի «Թեհլերյանի դատավարությունը․հայերի վրեժխնդրությունը» ֆիլմի նկարահանումներն սկսված են։ Այս մասին տեղեկացրել է հայտնի մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով վերջին շրջանում բնակվում է Մարսելում: «Մեծ պատվով ու անասելի պատասխանատվությամբ մարմնավորում եմ Արամ Երկանյանի կերպարը, ում պարտական է հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին թուրք դահիճներին պատժելու գործում։ Արամը ապացուցում է, որ ոչ մի դահիճ չի կարող փրկվել ցեղակրոն վրիժառուի գնդակից...Մարմնովս սարսուռ է անցնում ու չեմ կարողանում դեռ հավատալ, որ որպես դերասան հանդես եմ գալու այն ֆիլմի նկարահանմանը, որը եվրոպական էկրան կբարձրանա եւս մեկ անգամ աղաղակելով
Հայոց ցեղասպանության մասին», - նշել է Է. Մարկը:․
Հիշեցնենք, որ 1921 թ ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ միասին ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

