ԱՐԱՄՄԱՆՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԱՄՄԱՆՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ազգային ժողովում ընթանում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` կտրվելով իրականությունից ու հայտնվելով թվերի աշխարհում, հարցով դիմեց ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ. «Պարոն Սաֆարյան, խնդրում եմ գրառումներ արեք, որովհետեւ ձեր թվերը իմ թվերի հետ չի բռնում»: Փոխնախարարն էլ պատրաստակամ ասաց. «Առանց խնդրելու»: Արդյունքում նիստը վերաճեց բանավեճի, քանի որ, ըստ Պ. Սաֆարյանի, արամմանուկյանական թվերը իրականության հետ որեւէ աղերս չունեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

