SPICE GIRLS ԽՄԲԻ ԵՐԳՆ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Արխիվ 12-16SPICE GIRLS ԽՄԲԻ ԵՐԳՆ ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայում բոլոր ժամանակների եւ ազգերի ամենաճանաչելի երգը համարվել է անգլիական Spice Girls խմբի «Wannabe» երգը, որը 1996 թվականին դարձել է հիթ: Այս սոցհարցումները կատարել է Ամստերդամի համալսարանը եւ «Մոսի» հետազոտական խումբը:
«Ժամանակակից անգլիացուց պահանջվում է ընդհամենը 2,29 վայրկյան, որպեսզի նա գտնի Spice Girls խմբի տվյալ երգի մեղեդին»,-հայտնել են «Մոսի» հետազոտական խմբի անդամները:
Երկրորդ տեղում է Լու Բեգայի «Mambo No 5» հիթը, որի մեղեդին հիշելու համար հարցմանը մասնակցած անգլիացիներից պահանջվել է 2,48 վայրկյան: Եռյակը փակում է հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի ֆիլմի համար ստեղծված երգը`«Eye of the Tiger»: Մեղեդին հիշելու համար պահանջվել է 2,62 վայրկյան:
Spice Girls խումը իր երգը առաջին անգամ կատարել է 1996 թվականին, որից հետո այն միշտ զբաղեցրել է հիթ շքերթների առաջին հորիզոնականը: Այժմ այդ երգը ստացել է հատուկ կարգավիճակ`«Ամենաճանաչված երգը» Մեծ Բրիտանիայում.«Մենք ձգտում էինք որոշել, թե ինչպես է աշխատում մարդու ուղեղը, երբ նա լսում է երաժշտություն: Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր երգերի մեղեդիները նշված ժամանակի մեջ վերհիշելը: Ամեն ինչ ցույց է տալիս, որ տարբեր մեղեդիներ մարդիկ տարբեր ձեւով են հիշում եւ մտաբերում»,-նշել է Ամստերդամի համալսարանի աշխատակից Էշլի Բերգոինը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

