ԲՆԱՊԱՀՊԱՆ. «ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԿԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16
ԲՆԱՊԱՀՊԱՆ. «ԳԱՅԼԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԿԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ»
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանn ու Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ խոսեցին գայլերի զանգվածային որսի մասին: Ըստ նրանց` գայլերը հարձակվում են գյուղերի վրա, քանի որ գայլերը մարդկանց պատճառով զրկվում են կերի պաշարներից: «Գայլերը բնությունը պաշտպանում են համաճարակներից. նրանք ուտում են հիվանդ և թույլ կենդանիներին: ԽՍՀՄ-ի տարիներին անխնա որսում էին գայլերին, որն էլ հանգեցրեց էկոհամակարգի խաթարմանը»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բնապահպանի խոսքով` գյուղերին գայլերի հարձակումից պաշտպանելու համար պետք է դադարեցվի նրանց համար կերակուր հանդիսացող կենդանիների որսը:
Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով էլ տեսակետ հայտնեց, թե գայլերի որսի համար 20 միլիոն դրամ տրամադրելով՝ կառավարությունը թաքցնում է գյուղերում իր վատ աշխատանքի արդյունքները:
Սոնա Դավթյան

