«ԵՐՋԱՆԻԿ ԹՌԻՉՔ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ «ԳԵՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐ»
Արխիվ 12-16«ԵՐՋԱՆԻԿ ԹՌԻՉՔ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ
«ԳԵՂԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐ»
Նոյեմբերի 7-11-ը Երեւանում, Գյումրի եւ Էջմիածին քաղաքներում կանցկացվեն ճապոնական ֆիլմերի փառատոն, որն ընթանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը եւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի հետ համատեղ: Փառատոնի շրջանակներում Երեւանում, Գյումրիում եւ Էջմիածնում կցուցադրվեն` «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3-րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Երջանկության բլիթներ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» ֆիլմերը:
Ի դեպ, բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է, իսկ փառատոնի հանդիսավոր բացումը կազդարարվի նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում` ռեժիսոր` Սինոբու Յագուտի «Երջանիկ թռիչք» ֆիլմով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

