ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԱՅԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ»

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ  ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԱՅԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ»

 

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, Ռուբեն  Մելքոնյանն «Իրավունքի» հետ զրույցում  անդրադարձավ  Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանի այն որոշմանը,  ըստ որի` Հրանտ Դինքի սպանության գործով 18 մեղադրյալների նկատմամբ նոր դատավարություն է սկսվելու:  Թուրքագետի խոսքով` Դինքի  սպանության փաստով հարուցված քրեական գործն այդպես էլ անավարտ մնաց, քանի որ այդ գործի շրջանակներում ընդգրկված բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ չէին ներգրավվել   նախաքննության շրջանակներում,  իրական կազմակերպիչները եւս չբացահայտվեցին:

Ըստ  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանի`թուրքական իշխանություններին ու Թուրքիայի նախագահ Էրդողանին Հրանտ Դինքի սպանության բացահայտումը  կարեւոր է,քանի որ ըստ ձեռք բերված տեղեկությունների` Դինքի սպանությանը հետեւելու էին մի շարք աղմկահարույց սպանություններ, ապա նաեւ իշխանափոխություն` էրդողանի ռեժիմի տապալում:  «Թուրքական իշխանությունները ցանկանում  են  գտնել Դինքի սպանության իրական կազմակերպիչներին, վարկաբեկել նախկին իշխանություններին, հեռացնել նրանց քաղաքական ասպարեզից գոնե միառժամանակ, որոնք ցանկանում են ամեն գնով տապալել Էրդողանի իշխանությունը» ,- ասաց  Մելքոնյանը:

Թուրքագետի խոսքով` Էրդողանի իշխանությունը փորձում են տապալել Թուրքիայում արդեն  տասնամյակներ գործող «խորքային պետություն» կոչվածը, որի ձեռքին է երկար ժամանակ եղել իրական իշխանությունը: ««Խորքային պետության» մեջ մտնում են  քեմալականները,  բարձրաստիճան  շատ զինվորականներ, ազգայնամոլներ, ինչպես նաեւ զանազան ահաբեկչական կազմակերպություններ,  թմրաբիզնեսով զբաղվողներ:  Էրդողանի իշխանության գալուց հետո սրվեցին հարաբերությունները նրա եւ խորքային պետության միջեւ»,- եզրափակեց  Ռուբեն Մելքոնյանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում