31 հոկտեմբեր - 6 նոյեմբեր
Արխիվ 12-1631 հոկտեմբեր - 6 նոյեմբեր
ԽՈՅ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործընկերների, հարազատների եւ հարեւանների հետ վեճերից, եւ մի շոշափեք որեւէ կասկածելի թեմա: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են ծագել գումարի կամ առողջության հետ կապված խնդիրներ:
ՑՈՒԼ- Եթե նոր գործ եք ուզում սկսել, ձեռք բերեք համախոհներ: Եթե ձեզ առաջարկեն գործընկերություն բիզնեսում կամ ստեղծագործական աշխատանքումª համահեղինակություն, մի հրաժարվեք. ձեզ սպասում են պարգեւատրություն եւ փառք: Ընդհանրապես կարեւոր գործերով միայնակ մի զբաղվեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Չեք նկատի, թե ինչպես անցան օրերը, քանի որ մինչեւ հինգշաբթի պարզապես կզվարճանաք եւ կմտածեք ոչ թե կարիերայի, այլ զգացմունքների մասին: Պատանիները կսիրահարվեն, իսկ մեծահասակները կզբաղվեն ստեղծագործական ծրագրերով: Իսկ արդեն հինգշաբթի ստիպված կլինեք խրվել ընտանեկան եւ աշխատանքային հոգսերի մեջ:
ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին ձեր մեղքով կսրվեն հարաբերությունները ծնողների հետ: Դրա պատճառն այն է, որ չափազանց շատ եք ինքնուրույն: Կարիերիայի հարցում հաջողության չեք հասնի: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի ուրախ ու անհոգ, եթե, իհարկե, ինքներդ չցանկանաք այդ օրերը նվիրել աշխատանքին:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկզբին խուսափեք գործնական շփումներից եւ որոշումներ ընդունելուց, հանդիպումներից եւ ուղեւորություններից: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած ընտանեկան գործով զբաղվելու, հարազատների հետ հաշտվելու համար:
ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին չխուսափեք ֆինանսական առաջարկներից եւ մի փոքր գլխացավից մի հուզվեք. ձեր առողջական վիճակը նորմալ է: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մտավոր գործունեության համար: Բացառված չէ, որ ձեր հաջողություններն ու փորձը կնկատվեն եւ կգնահատվեն ըստ արժանվույն նաեւ հակառակ սեռի կողմից: Գործարարներն էլ հաջողության կհասնեն:
ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկզբին հրամայելու, սովորեցնելու փոխարեն զբաղվեք անձնական հարցերը լուծելով. այդ ուղղությամբ շատ բան կարող եք անել: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք կատարել ամեն տեսակի ձանձրալի հանձնարարություններ:
ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին մնացեք ստվերում, քանի որ վստահ չեք լինի ձեր ուժերի նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսը բաց թողածը լրացնելու լավագույն ժամանակ է: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք ցանկացած լուրջ գործից, կդառնաք օրվա հերոսը եւ կհայտնվեք բոլորի, այդ թվումª հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթը իրադարձություններով հարուստչի լինի: Առաջարկներ շատ կլինեն, բայց մի շտապեք դրանք ընդունել, բայց նաեւ միանգամից մի՛ մերժեք: Ուշադիր եղեք արտահայտությունների մեջ, քանի որ ձեր ցանկացած խոսքի եւ արարքի դառը պտուղները կվայելեք արդեն շաբաթվա երկրորդ կեսին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Եթե բարձր պաշտոն եք զբաղեցնում, շաբաթվա սկզբին կարող եք այն կորցնել, իսկ եթե նոր եք ձգտումբարձր պաշտոնի, զսպեք ձեր նկրտումները: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր մասնագիտական գաղափարներով ու առաջարկներով: Կարող եք ակնկալել հովանավորի աջակցությունը:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբը հարմար է թե՛ բիզնեսի, թե՛ անձնական գործերը կարգավորելու, թե՛ ճանապարհորդություն սկսելու համար: Ոչնչից մի հրաժարվեք: Բայց շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի ձանձրալի հոգսերով:
ՁԿՆԵՐ- Հատկապես երեքշաբթիի համար կարեւոր գործ միծրագրեք, պահպանենք ձեր առողջությունը եւ փողը: Խուսափեք որեւէ մեկին վիրավորելուց, շփումներից: Բայց արդեն հինգշաբթի ամեն ինչ կկարգավորվի, եւ կարող եք որեւէ խնդրանքով կամառաջարկով դիմել ղեկավարությանը: Չի բացառվում, որ կբարձրացնեն ձեր պաշտոնը: Կլինեն մեծ ծախսերª կապված սիրելի մարդու, երեխաների հետ:

