ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ` ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ`
ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՀԵՏՔԵՐՈՎ


"Շախմատացված" Հայաստան ունենալու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր, որոնք կնպաստեն, որ մարզաձեւն ավելի մասսայական դառնա, նպաստի շախմատի տարածմանն ու զարգացմանը: Եթե ավագ սերունդը վաղուց ապացուցել է իր որակներն այս մարզաձեւում, եւ կասկած չկա, որ Հայաստանի շախմատի հավաքականը առաջատարներից է ողջ աշխարհում, երիտասարդներն ու պատանիները եւս գնում են ավագ սերնդի հետքերով:
Հայ պատանի շախմատիստներն այս անգամ հաջող ելույթներ են ունեցել Եվրոպայի առաջնությունում, լուրջ հայտ ներկայացնելով մրցակիցներին: Այսպիսովª Վրաստանի Բաթումում ավարտված Եվրոպայի Մ-8, Մ-10, Մ-12, Մ-14, Մ-16, Մ-18 պատանիների եւ աղջիկների առաջնություններում Հայաստանը ներկայացված էր 63 շախմատիստներով: Մ-10 տարեկանների առաջնությունում Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 7.5 միավոր եւ զբաղեցրել առաջին տեղը: Մ-14 տարեկանների առաջնությունում Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ դարձել է երկրորդը: Մ-10 տարեկանների կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը 7 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը:
Իսկ ահա ավագ սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը` գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով շարունակում է ելույթները Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում, հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա մեկ միավորով է զիջում առաջատարին` անգլիացի գրոսմայստեր Ջոն Նանին: Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ 194 մասնակիցների մեջ գրավել 8-րդ տեղը: Սեւակը միայն կես միավոր զիջեց հաղթողին` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգային: Իսկ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք կես քայլով հետ են մնում 10 շախմատիստներից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում