308-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ՄՈԴԱՅԻԿ Է ԴԱՌՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

308-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ՄՈԴԱՅԻԿ Է ԴԱՌՆՈՒՄ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը) ընդգրկված է կոռուպցիոն հանցագործությունների ցուցակում...

ԳՈՎԱ՞ԶԴ, ԹԵ...

ՀՀ դատախազությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում բացահայտել է չարաշահումներ` ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների  բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում:
Այս մասին հանրությունը տեղեկացավ հոկտեմբերի 27-ին: Երկու օր անց` հոկտեմբերի 29-ին, նույն նախաբանով հանրությունը տեղեկացավ, որ մի շարք չարաշահումներ են արձանագրվել նաեւ Հատուկ քննչական ծառայությունում:
Գլխավոր ծառայության դրբի տակ էին հայտնվելª ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետը, նույն բաժնի  քննիչը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը, ՀՀ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչը ու վերջինիս պետը: Թվարկված բոլոր իրավապահները, ըստ դատախազության, "իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում չարաշահել էին պաշտոնեական լիազորությունները, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Քննչական կոմիտեի աշխատակիցների քրեական գործերը վարում է ՀՔԾ-ն, իսկ վերջիններիս գործերով զբաղվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը...  
Ներկայիս ու նախկին գլխավոր դատախազների փոխհարաբերության նման զարգացումներն սպասելի էին. այսպիսի "երկու գլուխ մի կաթսայում չես եփի": Պարզվում է, սակայն, որ դատախազության կաթսան ի վիճակի է եփել նաեւ երրորդ գլուխը:
Իսկ չորրո՞րդը...

ՀԱՄՈԶԻՉ ՉԷ, ՔԱՆԻ ԴԵՌ...

Գաղտնիք չէ, որ քրեական վարույթն իրականացնելիս, քննիչը մեկ քայլ անգամ չի կարող կատարել առանց այն համաձայնեցնելու հսկող դատախազի հետ:
Այս նյութը պատրաստելիս, ես խնդրեցի ԳԴ-ից հայտնել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի անուն-ազգանունը: Պատասխան չստացա: Հետաքրքրությունս պայմանավորված էր նրանով, որ 3-4 ամիս առաջ "Իրավունքում" եղել էր մի հրապարակում, ըստ որի այդ բաժնի քննիչներից մեկը արհամարհել էր կալանավորված մեղադրյալի պահանջը եւ չէր ապահովել նրան պաշտպանով: Պատժվե՞լ են, արդյոք, այդ քննիչը եւ այդ վարույթը հսկող դատախազը...
Մեկ այլ հրապարակումով հանրությունը եւ դրա մասը հանդիսացող դատախազը տեղեկացվել էին, որ Նոր Նորքի վարչական շրջանի քննիչըª հսկող դատախազի ուղղակի "դոբրոյով" ոչ միայն չէր ցանկացել գործին կցել դատարանի կողմից մատնանշված ապացույցները, այլեւ կեղծել էր գործում առկաները...
Կարծում եմª դատախազների ապօրինությունների ցուցակը կարող են լրացնել մեր բազմաթիվ ընթերցողները: Հետեւաբար հակակոռուպցիոն գործունեություն չեն կարող ներկայանալ համոզիչ, եթե դրանց կաթսաներում չհայտնվեն դատախազների գլուխները...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում