ՀԵԼՈՈՒԻՆԸ ՏՈՆԵԼԸ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ է, ԹԵ "ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ" ԵՐԵՎԱԼՈՒ ՁԳՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԵԼՈՈՒԻՆԸ ՏՈՆԵԼԸ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ է, ԹԵ "ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ" ԵՐԵՎԱԼՈՒ ՁԳՏՈՒՄ

Հին հայկական տոները բազմաթիվ են եւ բազմազան: Դրանց մի մասը ժամանակի ընթացքում մոռացվել է, իսկ մի մասը` շնորհիվ ազգասերների, պահպանվել եւ փոխանցվել սերնդեսերունդ: Այդպիսի գեղեցիկ տոների շնորհիվ է, որ ընդգծվում է հայկական մշակույթի յուրօրինակությունը: Եկեղեցական եւ ժողովրդական տոները ոչ միայն հայի կենցաղի, այլեւ  ինքնության եւ պատմության անբաժան մասնիկն են: Չնայած այս ամենին,  այսօր "ժամանակակից" ձեւացող շատ հայեր փնովում են այդ տոները եւ անտեսում դրանց կարեւորությունը, փոխարենը շատ լավ յուրացնում եւ նշում են օտար տոները: Այդպիսի տոներից մեկն էլ Հելոուինի տոնն է, որը առնչություն չունի հայկական ոչ մի տոնի հետ: Արդեն որոշ հայ երիտասարդներ սկսել են նախապատրաստվել տոնին` ընտրելով իրենց համար կերպարներ, որոնք որքան սարսափելի լինեն, այնքան հաճելի կլինի իրենց համար: Նկատելի է, որ հայկական տոների նկատմամբ չկա այս ոգեւորությունը, ինչպես Հելոուինին նախապատրաստվելիս: Ասենք Բարեկենդանի տոնին այնպիսի անտարբերություն է լինում, կարծես թե այն օտար տոն է: Մնում է հասկանալ, ավանդական տոները անտեսելով եւ օտարները նշելով` մարդիկ ցանկանում են իրենց օտարամոլությո՞ւնը ցույց տալ, թե "ժամանակակից" երեւալ: Հրատապ այս խնդրի շուրջ "Իրավունքը" զրուցեց ազգագրագետի եւ հոգեւորականի հետ:

"ՀԵԼՈՈՒԻՆԻ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՐՈՇ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ՈՎՔԵՐ
ՈՒՆԵՆ ԱՆՈՐՈՇ ՆԿԱՐԱԳԻՐ"

Օձունի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆ- Հելոուինի տոնը նշում են որոշ երիտասարդներ, ովքեր ունեն անորոշ նկարագիր, վարք ու բարք, նաեւ, ցավոք սրտի, ազգային հոգեւոր մշակութային արժեքների պակաս: Նրանք դեռ չեն գտել այն կարեւոր արժեքները, որոնք ունի մեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Այսպիսի երիտասարդները չեն ապրում մեր պետական տոներով, ընդօրինակում են օտարի սովորույթները եւ ապահովում դրանց զարգացումը: Շատ անգամ այդ երիտասարդներն իրենց "ժամանակակից" են համարում, սակայն դառնում են ժամանակավրեպ, որովհետեւ մեր եկեղեցին հաղթահարել է վաղ շրջանի սխալ հավատալիքների փուլը: Չհասկանալով, որ Առաքելական եկեղեցին ավելին ունի` ե՛ւ ժամանակակիցը ե՛ւ ազատը, ուստի մարդու ազատությունը այնտեղ է, որտեղ Աստծու կամքն է: Չունենալով իրական ազատություն եւ ազատությունը հասկանալով որպես սանձարձակություն, նրանք նշում են տարբեր օտար տոներ, որոնց արժեքը շատ ժամանակ չեն էլ հասկանում: Ես մտածում եմ, որ նրանցից շատերը նույնիսկ այդ արժեքների կրողները չեն: Տարբեր օտար կառույցներ փորձում են իրենց տոները փաթաթել ուրիշների վզին, որի արդյունքում էլ շատ օտարամոլներ, որպես ստրկամտության դրսեւորում տոնում են Հելոուինը: Այդ տոնը ժամանակավոր է, ժամանակ առ ժամանակ այսպիսի հովերով մարդիկ գալիս ու գնում են: Դրանք ժամանակի ընթացքում դուրս կմղվեն, քանի որ ժամանակին նշում էին Վալենտինի տոնը, որն այսօր կարծես թե դուրս մղվեց մեր տոների շարքերից:

"ՀԵԼՈՈՒԻՆԸ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ Է"


Ազգագրագետ ԿԱՐԻՆԵ ԲԱԶԵՅԱՆ - Հելոուինը ոչ հայկական տոն է, այն ներմուծվել է դրսից: Իսկ մերոնք, չգիտես ինչու, դարձրել են հայկական ու ամեն տարի նշում են:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում