ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԱՄՆ-ԻՆ


Երեկ խմբագրություն էր դիմել թերթի ընթերցողներից Գալուստ Խաչատրյանը` իր մտավախությունը հայտնելով օրերս իր հետ "Անելիք" բանկում կատարվածի կապակցությամբ: Ընթերցողը, ով բանկի մշտական հաճախորդն է, օրերս հերթական բանկային գործարքներ կատարելու համար գնացել էր բանկ: Գործարքներն ավարտելուց հետո նրան աշխատակիցներն առաջարկել են ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի` նրա բանկային որոշ տվյալներ պետք է հասանելի դառնային ամերիկյան ինչ-որ ընկերության.
"Փաստաթղթի իմաստը հետեւյալն էր,- պատմեց մեր զրուցակիցը:- ԱՄՆ-ն իր հարկատուներին հետեւելու, իր հարկերը հավաքելու նպատակով ստիպում է, որ ես իմ  կամքով իմ բոլոր եկամուտների, հաշիվների, հաշիվների վրա եղած գումարների մասին տեղեկատվություն, տարբերություն չկա` դրամով, դոլարով, թե այլ արտարժույթով, ներկայացնեմ իրենց: Եվ նրա համար, որպեսզի հետագայում բանկը` բանկային գաղտնիքի օրենքի հետ կապված խնդիր չունենա: Փաստաթղթի վերջում գրված է հետեւյալը` կոնկրետ անձս, այս տվյալները ներկայացնելով, գիտակցում եմ, որ դրանք իմ կամքով եմ ներկայացնում ԱՄՆ-ին, եւ հասկանում եմ, որ դրանով ազատում եմ բանկին` բանկային գաղտնիքի օրենքը խախտելու առումով: Մինչ ինձ հետ այդ դեպքը պատահելը, ես նման դեպքի մեկ այլ` ASHB բանկում եմ ականատես եղել, երբ մի կնոջ համոզեցին, որ ինքն այդ փաստաթուղթն ստորագրի: Հատկանշականն այն է, որ երբ ես հրաժարվեցի այդ փաստաթղթի տակ ստորագրել եւ նույն փաստաթղթի վրա գրեցի, որ սա պարզապես ապօրինություն է, բանկի աշխատակիցներն իմ հեռանալուց հետո այն պատռեցին":
Եթե այդպես է, ապա կնշանակի, որ մեր բանկային համակարգը պարզապես ամերիկացիների սեփականությունն է դարձնում ՀՀ քաղաքացիների բանկային տվյալները: Մյուս կողմից էլ մտածել, թե սա արվում է աշխարհով մեկ ստվերային ֆինանսական շարժերը վերահսկելու համար, ինչի մասին վերջերս շատ է խոսվում, առնվազն ծիծաղելի կլինի: Այն պարզ պատճառով, որ ֆանտաստիկ կլիներ, եթե սրա դիմաց ամերիկյան բանկերն էլ իրենց հաճախորդների նույն տվյալները հավաքեին եւ փոխանցեին Հայաստան: Գումարած դրան` մեր զրուցակցի ներկայացված տվյալները, փաստորեն, տրամադրվելու են միայն ԱՄՆ-ին, այսինքն` արդեն իսկ այստեղ խոսք անգամ չի կարող լինել ստվերային փողերի դեմ պայքարի համաշխարհային ինչ-ինչ ծրագրերի մասին:
Այլ հարց է, թե հայաստանյան օրենսդրությունն ինչքանո՞վ է թույլ տալիս ՀՀ քաղաքացիների բանկային տվյալները, թեկուզեւ նման "կամավորության" սկզբունքով փոխանցել օտար պետությանը: Առավել եւս, չմոռանանք, որ խոսքը մի այնպիսի պետության մասին է, որը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում արդեն ոչ թե պարզապես մեր ռազմավարական դաշնակից, այլեւ Եվրասիական միության գծով մեր սերտագույն գործընկեր Ռուսաստանի նկատմամբ: Պատժամիջոցներ, որոնք կարող են պտտվել եւ հենց մեզ հարվածել:
Մի խոսքով, կան նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, անշուշտ, դեռ կստանանք: Իսկ սկզբի համար հենց "Անելիք" բանկից փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունենում, ինչով է պայմանավորված նման փաստաթղթի ստորագրումը եւ, ամենակարեւորը, ինչին է այն ծառայեցվելու: Բանկից նախ մեզ տեղեկացրին, որ նման փաստաթուղթ իրոք գոյություն ունի, եւ որ ոչ միայն իրենց բանկում, այլեւ ուրիշ բանկերում: Իսկ պատճառը, ըստ "Անելիք Բանկ" ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանի, հետեւյալն է. "Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի հետ համագործակցող օտարերկրյա բոլոր բանկային եւ ֆինանսական հաստատությունները, այդ թվում նաեւ ՀՀ բանկերը, անհրաժեշտության դեպքում, պետք է տեղեկատվություն ներկայացնեն ամերիկյան կառավարությանը` ԱՄՆ ռեզիդենտների` արտասահմանում գտնվող հաշիվների վերաբերյալ: Սա սահմանված է ԱՄՆ-ում 2010 թվականի մարտի 18-ից շրջանառության մեջ դրված Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտով (FATCA), որը վերաբերում է ամերիկյան հարկային մարմնին եւ ԱՄՆ ռեզիդենտների արտասահմանում գտնվող հաշիվներին: Հետեւաբարª աշխարհի բոլոր համագործակցող բանկերում անհրաժեշտություն է առաջացել ներդնել հաճախորդների նույնականացման եւ տեղեկությունների հաղորդման լրացուցիչ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ամերիկյան ռեզիդենտներին առանձնացնել մյուսներից":
Երկու տարօրինակ հանգամանք: Նախ, թե ինչ նորմատիվ կամ օրենք է շրջանառության մեջ դրվել ԱՄՆ-ումª "2010 թվականի մարտի 18-ին", դա ամերիկացիների գործն է: Համենայնդեպսª չկա որեւէ միջազգային օրենք, պետական պարտավորություն, որ հայաստանյան բանկերը պետք է գլխապատառ իրենց գործունեությունն ամերիկյան օրենքներին եւ նորմատիվներին համապատասխանեցնեն: Բայց երեւում է, որ լավ էլ համապատասխանեցնում են, ինչը կասկածելի է, որ համահունչ է հայաստանյան օրենսդրությանը: Հետոª առաջ է քաշում շատ պարզ հարց. դա չի՞ նշանակում, որ մեր բանկային համակարգն այդպիսով ամերիկյան կցորդի կարգավիճակի անցում: Իրականում, իհարկե մեր համոզմամբ, այդպես էլ կա, այն էլª վաղուց եւ ոչ միայն հայաստանյան բանկերը: Սակայն այդ մասին գերադասում են չխոսել: Իսկ այս դեպքում խոսում են, եւ դեռ կտեսնենք, թե ՀՀ Կենտրոնական բանկն ինչպե՞ս է բացատրելու նման խայտառակությունը:
Եվ երկրորդը. եթե խոսքը "ԱՄՆ ռեզիդենտների արտասահմանում գտնվող հաշիվների վերաբերյալ" է, ուրեմն ինչո՞ւ են տվյալներ պահանջել մեզ դիմած անձից, ով նախª ՀՀ քաղաքացի է, երկրորդը, որեւէ կապ չունի ամերիկյան բանկերի հետ, այսինքնª ոչ մի կերպ չի հավակնում "ԱՄՆ ռեզիդենտի" "վեհ" կոչմանը: Կամ` ինչո՞ւ են շտապել այդ փաստաթուղթը ոչնչացնել, երբ տվյալ անձնավորությունն այնքան խելամիտ է գտնվել, որ հրաժարվել է այն ստորագրել: Եվ, վերջապես, "ԱՄՆ ռեզիդենտ" չհանդիսացող քանի՞ այլ ՀՀ քաղաքացու են համոզել եւ այդ փաստաթղթի տակ ստորագրել...
Կուզենայինք նաեւ հատուկ շեշտել, որ այս ամենով որեւէ մեղադրանք չենք ուղղում կոնկրետ բանկին. դժվար չէ կռահել, որ սա տվյալ եւ ուրիշ բանկերին վերեւներից ներկայացված հանձնարարական է, որը նրանք պարտավոր են կատարել: Դե, ուրեմն, մնում է բացատրություններ ակնկալել ՀՀ ԿԲ-ից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում