ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԵՏՄ-ՈՒՄ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ ՕՐԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐԻ

Արխիվ 12-16

ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ԵՏՄ-ՈՒՄ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ ՕՐԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐԻ


Ինչ նպատակ էին հետապնդում ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները, եւ ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք "Հայ-ռուսական համագործակցություն" կազմակերպության ղեկավար ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ:
-Ինչ եք կարծում, ո՞րն էր Եվրոպայի բուն նպատակը` ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելիս:
- Պատժամիջոցների հարցում մենք նախ գործ ունենք երկու մոտեցման հետ. ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն էª իր սահմանների երկայնքով բարյացակամ տրամադրված քաղաքականության ձեւավորում իր նկատմամբ` հարեւան երկրների կողմից: Մյուս կողմից` Ռուսաստան-Եվրոպա բավական լավ համագործակցություն, այնուամենայնիվ, կար: Բայց եկավ մի պահ, երբ "Արեւելյան գործընկերության" քաղաքականությունը ՌԴ-ն ընկալեց որպես իր սահմանների երկայնքով հակառուսական հարթակների ձեւավորման փորձ: Այսինքնª ՌԴ-ն վտանգ տեսավ իր տնտեսության եւ անվտանգության համար, որովհետեւ այդ գործընթացը հակասում էր հիշատակված հայեցակարգին: Եվ սա պայթեց Ուկրաինայի տեսքով: Նույն վտանգի զգացողությունն էր առաջացնում նաեւ այս ամռանն Ադրբեջանի կողմից սանձազերծած դիվերսիոն պատերազմը, որին ե՛ւ հրապարակային, ե՛ւ ոչ հրապարակային տեսքով ¥որովհետեւ այդ խնդիրն առնչվում է "փակ" դիվանագիտությանը¤ ՌԴ-ն նույնպես բավական խիստ գնահատականներ տվեց: Դա դրսեւորվեց նաեւ երեք երկրների նախագահների Սոչիի հանդիպմանը, որտեղ ՌԴ-ի նախագահը հստակ  ազդանշաններ հնչեցրեց:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն հակառուսական քաղաքականության մեջ մտավ, եւ այսօր տեսնում ենք դրա արդյունքները` մասնավորապես պատժամիջոցների տեսքով: Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակում, կան երկխոսության խողովակներ. տեսնում եք, որ նույն Ուկրաինայի քաղաքական իրավիճակի հետ կապված` Բրյուսել-Մոսկվա կամ Վաշինգտոն-Մոսկվա խողովակներն աշխատում են:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինիս շանսը գլոբալ երկխոսությունն է աշխարհում, որովհետեւ մենք այդքան ռեսուրս չունենք, իսկ հայության աշխարհասփյուռ վիճակն էլ, մեզ թույլ չի տալիս կենտրոնանալ բացառապես մեկ համակարգում: Եվ կարծում ենք, որ այս փուլում Հայաստանը հնարավորություն կունենա բոլոր ուղղություներով զարգացնել ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական հարաբերությունները:
- Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները` Հայաստանի վրա:
- Բնականաբարª համաշխարհային տնտեսությունը գլոբալ է, փոխհամակցված: Ինչպես գիտեքª Ռուսաստանը վերջին երկու տասնամյակի ընթացքում աստիճանաբար քայլեր էր անում` համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու, եւ դրա համար էլ, իհարկե, այս պատժամիջոցները բավական լուրջ ազդեցություն ունեն ՌԴ-ի վրա: Թեեւ դրան զուգահեռ` Ռուսաստանը ներքին ռեսուրսների վերաբաշխում է կատարում, որպեսզի կարողանա համարժեք չեզոքացնել եւ փոխհատուցել իր տնտեսության կորուստները: Եվ այս պայմաններում զգայուն են դառնում նաեւ Հայաստանի տնտեսության համապատասխան ոլորտները, որոնք փոխկապակցված են ՌԴ-ի այն ճյուղերի հետ, որոնք այս պատժամիջոցների պատճառով կարող են որոշակի կորուստներ ունենալ: Դրա համար Հայաստանը նույնպես պետք է կարողանա հաշվարկել այն ուղղությունները, որտեղ հայ-ռուսական տնտեսական հարաբերություներում կարող են Հայաստանի համար ճեղքումային լինել, որպեսզի կարողանա այդ ուղղություններում` զարգացումների հաշվին, նվազեցնել սպասվող ռիսկերը: Ամեն դեպքումª Հայաստանի համար ՌԴ-ի շուկան եղել եւ մնում է բավական գրավիչ: Օրինակª այս սանկցիաների արդյունքում ՌԴ-ն անդրադարձավ այն խնդրին, որ ունենալով գյուղատնտեսական հսկայական պոտենցյալ, ոչ թե արտադրում կամ վերամշակում է, այլ նույնիսկ սեփական կարիքների համար գյուղատնտեսական մթերքներ է ներկրում: Արդյունքումª Ռուսաստանը մտածում է իր գյուղատնտեսության զարգացման մասին, բայց մինչ այդ, ռուսական շուկայում միանգամից պահանջված դարձան Հայաստանի, ԱՊՀ-ի կամ ՌԴ-ին հարակից այլ երկրների գյուղատնտեսական ապրանքները: Իսկ սա հնարավորություն Է Հայաստանի համար, թեեւ, իհարկե, իր մեջ որոշակի մարտահրավերներ է պարունակում: Այսինքնª գլխապատառ առաջ նետվելու փոխարեն` միշտ պետք է ճիշտ հաշվարկել արտահանման քաղաքականությունն ու ուղղությունները, եւ, ըստ իրավիճակի, ճկուն վերադասավորում անել:
- Պարոն Նավոյան, թերեւս Հայաստանն արդեն ստորագրել է Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, բայց մեկ էª էլի պարբերաբար շրջանառության մեջ են մտցվում խոսակցություններ, թե արտաքին ճնշումների ներքո, ի վերջո, Հայաստանը հունվարի 1-ին այդպես էլ չի անդամագրվի ԵՏՄ-ին:Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նման խոսակցությունները:
- Նման դեպքերում միշտ ասում ենք, որ կա գործընթաց, եւ կա որոշակի մանիպուլյացիա, որը չի ազդում գործընթացի վրա: Այլ կերպ ասածª այդ կարգի մեկնաբանություններից ձիու եւ կառքի տեղերը չեն փոխվում: Բոլորը նախ պետք է ընդունեն, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Հայաստանն իննսունականների սկզբից իտեգրված էր այն տնտեսական եւ ռազմաքաղաքական միավորումներում, որտեղ ՌԴ-ն կորիզային դերակատարություն ուներ: Եվ հիմա, երբ մեր գործընկերը գնում է որոշակի բյուրեղացման` տարածաշրջանային միավորի ստեղծման, բնականաբար, ՀՀ-ն անմասն չէր կարող մնալ: Այլ հարց է, թե ինչ մակարդակով, ինչ հարթությամբ կարող էր դրան մասնակցել: Եվ մեզ համար խնդիրը հիմնականում հետեւյալն էր` Հայաստանը կարո՞ղ էր ներկայիս ձեւավորված անվտանգության եւ տնտեսական համակարգը քանդել եւ շատ արագ նորը ձեւավորել: Մենք տեսանք, որ նորի ձեւավորման հնարավոր այլընտրանքը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումն էր. չէ՞ որ այդ գործընթացը գնում էր "Արեւելյան գործընկերության" ծրագրին զուգահեռ: Մենք տեսանք, նաեւ որ Թուրքիայի քաղաքականության պատճառով ՀՀ-ն գնաց բոլոր հնարավոր տարբերակներին. այս իմաստով` Հայաստանի դիրքերը շահեկան են նաեւ նրանով, որ բոլոր ուղղություներով քաղաքականություն վարելիս բաց են ու ազնիվ: Բայց մենք, ի վերջո, տեսանք, որ Թուրքիան պայման դրեց` ԼՂՀ-ի զիջումը Ադրբեջանին, եւ Հայաստանի համար մեկընդմիշտ հասկանալի դարձավ, որ ներկայիս անվտանգության համակարգը քանդելու եւ նորը ձեւավորելու համար պայմաններ չկան: Արդյունքումª տրամաբանական էր, որ Հայաստանը գնար ՌԴ-ի հետ տնտեսական, իսկ հետո նաեւ ռազմաքաղաքական հարաբերությունների մի նոր մակարդակի ձեւավորման, որը ԵՏՄ-ին անդամագրումն է: Դա հասկանում են նաեւ եվրոպական քաղաքական գործիչները, որովհետեւ իրենք է, որ Հայաստանին այլընտրանք այդպես էլ չկարողացան առաջարկել: Իհարկեª Ռուսաստանն էլ իր հերթին է հասկանում, որ Հայաստանը, անդամագրվելով ԵՏՄ-ին, չի փակում դռները մյուս աշխարհի հետ, ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ն: Մեզ մնում է միայն, որ հիմա մտածենք, իրացնենք եւ ստանանք ԵՏՄ-ի բոլոր առավելություններից հնարավոր օգուտները: Հին հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում, հիմա նաեւ ԵՏՄ-ի բազմակողմ հարաբերություններում Հայաստանը պետք է շատ ավելի զորավոր օրակարգ ձեւավորի:   

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում