"ՈՉ ՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՈՉ ՄԻ ԴՐԱՄ "ՄՈՍԿՎԻՉԿԱ" ԲԻԶՆԵՍ-ԼԻԴԵՐԸ ՊԱՐՏՔ ՉԻ ՄՆԱ"

Արխիվ 12-16

"ՈՉ ՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՈՉ ՄԻ ԴՐԱՄ
"ՄՈՍԿՎԻՉԿԱ" ԲԻԶՆԵՍ-ԼԻԴԵՐԸ ՊԱՐՏՔ ՉԻ ՄՆԱ"

Վերջերս արհեստականորեն մեծ աղմուկ բարձրացավ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` հայտնի երիտասարդ գործարար Արմեն Նազարյանին պատկանող "Մոսկվիչկա" սուպերմարկետի շուրջ: Ըստ հանրության, ինչպես նաեւ մամուլում շրջանառվող լուրերի` սուպերմարկետը գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, ընդհուպ վերջին օրերին խոսակցություններ տարածվեցին, որ կազմակերպությունը գնում է դեպի լուծարման: Վերոնշյալ խոսակցությունների վերաբերյալ առավել ստույգ մանրամասներ փորձեցինք պարզել սուպերմարկետի սեփականատեր եւ հիմնադիր ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով տարածված լուրերին` ասաց.
-Ոչ ոք չի թաքցնում, որ կազմակերպությունում իրոք կա ֆինանսական խնդիր, սակայն նման խնդրի առաջ կարող է կանգնել ցանկացած կազմակերպություն: "Մոսկվիչկա" սուպերմարկետում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառները տարբեր են, օրինակ մեկն այն, որ ունեցել ենք խանութ, որի վատ աշխատելու արդյունքում առաջացել է դեֆիցիտ, դրան նպաստել է նաեւ մոտ երկու ամիս Հյուսիսային պողոտայում իրականացվող շինարարությունը` փողոցը փակ էր եւ խանութի առեւտուրն էլ թուլացել էր, ունեցել ենք բանկերի հետ կապված մեծ վարկային բեռ, որը նպաստել է դեֆիցիտին, ինչը եւ հանգեցրել է մատակարարների հանդեպ պարտավորվածության:
"Մոսկվիչկայի" հիմնադիրը խոսելով մատակարարների հանդեպ պարտավորվածությունների մասին` նշեց. "Շատ մեծ չեն, չեմ ուզում կոնկրետ թվեր ֆիքսել, բայց այսօր, փառք Աստծո, բանկերի հետ երկար եւ արդյունավետ աշխատանքների շնորհիվ, բանկերը եկան մեզ ընդառաջ եւ մեկ տարով կանգնեցրին մեր բոլոր վճարելիք վարկային թե տոկոսները եւ թե մայր գումարները: Դա մեզ թույլ է տալիս առողջացնել կազմակերպությունը եւ վճարել բոլոր մատակարարների գումարները: Ներկա պահին մենք հանդիպում ենք բոլոր մատակարարների հետ եւ ձեռք բերում պայմանավորվածություններ, որը թույլ կտա նոյեմբերի մեկից սուպերմարկետները հագեցնել ապրանքատեսականերով եւ մատակարարների մոտ վերականգնել մեր վստահությունը: Այնպես որ, չեն համապատասխանում իրականությանը խոսակցություններն այն մասին, որ կազմակերպությունը գնում է լուծարման, նման բան չկա ու չի էլ լինի: Ես վստահեցնում եմ Ձեզ, որ սուպերմարկետը մինչեւ Նոր տարի կգա իդելական վիճակի, ոչ մի մատակարարի ոչ մի դրամ "Մոսկվիչկա" բիզնես-լիդերը պարտք չի մնա":
Պարոն Նազարյանը կտրականապես հերքեց նաեւ լուրերն այն մասին, որ սուպերմարկետներում աշխատակիցների մասսայական կրճատումներ են ընթանում. "Ցանկացած ճգնաժամային կառավարման ժամանակ լինում են կրճատումներ, բայց մենք, հավատացեք, փորձում ենք շատ քիչ կրճատումներ անել: Ես Ձեզ ավելին ասեմ, բիզնեսը կարգավորելուց հետո աշխատակիցները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում, քանի որ ինքս դեմ եմ աշխատող կրճատելուն":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում