"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ"

Արխիվ 12-16

"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ`
ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ"


Վերջին տարիներին, թե քանի անգամ է Հայաստանում հնչել "հեղափոխություն" բառը, դժվար է ասել: Գարնանը նախանշված հեղափոխությունը տեղափոխվում է ամառ, ամառից աշուն, հետոª ձմեռ, գարուն: Եվ այդպես` տարին տարվա վրա: Ճիշտ էª Ուկրաինայի քարուքանդ դառնալուց հետո հասարակությունը սկսեց մեծ զգուշությամբ, շատերն էլª անթաքույց վախով վերաբերվել "հեղափոխություն" բառին, բայց մեկ է, այսօր էլ նման խոստումների պակաս չկա: Ուրեմն` ի՞նչ սպասենք հերթական "հեղափոխականներից": Հայաստանի քաղաքագետները եւ վերլուծաբանները կարծում են, որ հայը երբեք այդ ճանապարհով չի լուծի երկրում առկա խնդիրները:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, փառաբանվում էր հեղափոխությունը, իսկ  այսօր ամբողջ հասարակությունը դարձել է հակահեղափոխական: Ես կասեմ հետեւյալը` գործը չպետք է հասցնել հեղափոխության, պրովոկացիան գործին շատ քիչ կօգնի: Պետք է մտածել ոչ թե հեղափոխությունների, այլ երկիրը արդիականացնելու մասին, որի կարիքն ունենք: Այսօրվա քաղաքական, ռազմական, մտավորական էլիտան պարտավոր է Հայաստանի փակուղի մտած զարգացման ճանապարհը բացել, ինչը նշանակում է նոր հայեցակարգերի մշակում եւ հասարակության աչքին վարկաբեկված քաղաքական գործիչներին թոշակի ուղարկելը: Հեղափոխության վախը տարածելու փոխարեն` երկիրը պետք է զարգացնել: Բայց եթե հանկարծ հնարավոր լինի հեղափոխություն կատարել, ապա այն իր հոսքի մեջ կառնի ու կկործանի բոլորին: Հեղափոխության չհասնելու համար անհրաժեշտ է առկա խնդիրները լուծել`մաս առ մաս:
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ մեկնաբանեց.
- Հեղափոխություն անելու համար մարդկանց տրամադրությունը բավականին բացասական է: Պարզվում է, որ տասից միայն մեկն է ուժի կիրառման կողմնակից, երկուսը կողմ են հարցերի խաղաղ լուծմանը, իսկ մնացած յոթը թամաշա անողներ են. այսինքն` նրանք ոչ մի գործողության չեն դիմի, միայն կնայեն, թե մարդիկ ինչ են անում: Հեղափոխություն անել հնարավոր չէ, մարդիկ կարող են մի քիչ խառնաշփոթ ստեղծել եւ վերջ: Նրանք ցանկանում են սոցիալական դժգոհության ալիք ստեղծել, սակայն աջակիցներ չունենալու արդյունքում` այդ ալիքը հանդարտվում է: Հեղափոխություն անելու համար կարեւոր է մարդկանց թվաքանակը, քանի որ չկա այդ թվաքանակը, ապա չի կարող լինել նաեւ հեղափոխություն:
"Հայկազունք" խմբի հիմնադիր եւ ղեկավար ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ.
- Մարդը, երբ հայտնվում է ճահճում, փորձում է այնտեղից մի կերպ դուրս պրծնել, թե փրկվելուց հետո նրան ինչ է սպասվում, սա արդեն անհայտ է: Այսօր ժողովրդի վիճակը այդքան էլ բարվոք չէ, եւ ոմանք կարծում են, որ հեղափոխություն անելով` կարող է իրենց վիճակը լավանալ: Ես դեմ չեմ հեղափոխություններին, բայց միայն մի դեպքում, եթե հեղափոխությունը լինի խաղաղ պայմաններում եւ չխլի մարդկային կյանքեր: Հայ ժողովուրդը ունի կամային մեծ հատկանիշներ եւ կաշխատի առանց հեղափոխոթյունների  անընդհատ ծաղկեցնել իր երկիրը:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում`պարզելու համար` արդյո՞ք Հայաստանում պատրաստ են կատարել հեղափոխություն, թե ոչ:
1. Ո՛չ, հատկապես ուկրաինական հեղափոխությունը տեսնելով- 65%:
2. Հեղափոխությունը վատ բան է, բայց երկրի վիճակը պարտադրում է նաեւ իշխանություններինª գնալ արմատական քայլերի- 17%:
3. Այո, պետք է միայն հեղափոխություն- 12%:
4. Դժվարանում ենք պատասխանել- 4%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում