ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. "ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ ԳՑԵԼ Է"

Արխիվ 12-16

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ.
"ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ ԳՑԵԼ Է"


-Պրն Միհրանյան, ռուս որոշ քաղաքագետներ կանխատեսել էին, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում ԵՏՄ-ի անդամակցության դեմ եղողները մայդան կկազմակերպեն: Սակայն, բարեբախտաբար, այդ կանխատեսումը չիրականացավ: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
- Մի քանի պատճառ կա, թե ինչու մայդան չեղավ: Առաջին հերթին` հայկական քաղաքական էլիտան այն աստիճանի պառակտված չէ, ինչպես Ուկրաինայում: Ուկրաինայի ընդդիմությունը հակառուսական կողմնորոշում ուներ, էլ չենք խոսում Արեւմուտքից Ուկրաինային աջակցելու մասին: Երկրորդ` հայ ժողովուրդն ու հայ քաղաքական էլիտան հասկացան, որ նժարի վրա դրված են մեծ հարցեր: Հայաստանի ու Արցախի գոյապահպանությունը ապահովելու համար Հայաստանը որոշ կառույցների հետ հարաբերություն է ստեղծում: Անգամ արեւմտամետ քաղաքական ուժերը հասկանում են, որ եթե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական սահմանում խնդիր լինի, Ամերիկան ու Եվրոպան էստեղ չեն լինելու, այլ` Ռուսաստանը:
- Փաստորեն, հավանական մայդանի կազմակերպման համար Արեւմուտքից եկած գումարնե՞րն անգամ օգուտ չտվեցին:
- Այդ գումարները չնչին էին: Ճիշտ է, որոշ կառույցների համար գուցե այդ գումարները նշանակալից էին, բայց Հայաստանի համար չնչին էին:
- Նոյեմբերի 17-18-ին Հայաստանի խորհրդարանում վավերացվելու է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Ֆորս-մաժորային իրավիճակ հնարավո՞ր է ստեղծվի, որի պատճառով վավերացումը տապալվի:
- Չեմ կարծում: Քանի որ Հայաստանի նախագահն իր անունն ու հեղինակությունն է դրել այս հարցում: Եթե հանկարծ չվավերացվի, դա կլինի անվստահություն ՀՀ նախագահին:
- Հայ-ադրբեջանական սահմանում ԵՏՄ պայմանագրի վավերացման օրերին հնարավո՞ր է արտաքին ուժերը սրեն իրավիճակը պայմանագրի վավերացումը տապալելու համար:
- Ոչ, չեմ կարծում:
- Ինչպե՞ս եք արձագանքում հայտնի ֆինանսիստ, գունավոր հեղաշրջումների կազմակերպիչ Ջորջ Սորոսի այն հայտարարությանը, որ ռուսական էքսպանսիոնիզմը վտանգ է ներկայացնում Եվոպայի գոյությանը, եւ Եվրոպան Ռուսաստանի հետ չպատերազմելու համար դարձել է նրա թաշկինակը:
- Սորոսն արդեն խելքը գցել է: Դե, 90 տարեկան է, խեղճը պետք է գնա հանգստանա, հերիք է ժուլիկություն անի, փողի արժեզրկմամբ զբաղվի, միլիարդներ աշխատի: Իրեն հարկավոր է գնալ ծերանոց եւ հանգիստ ապրել իր շրջապատում, որպեսզի նման հիմար հայտարարություններ չանի: Թող էդ հայտարարություններն անի գժանոցում, քանի որ այնտեղ դրանք նորմալ են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում