ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ

Խորհրդարանում կայացավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեց "ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի նախագիծը: Իր զեկույցում Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց մարզում, ի տարբերություն մյուս մարզերի, գործազրկությունը անհամեմատ ավելի ցածր է, ավելին` նույնիսկ աղքատության ցուցանիշն է ցածր: Այսքան "պոզիտիվ" ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ասաց, թե այս զեկույցից հետո ուզում է պլանները փոխել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզ: Մ. Մելքումյանի մտադրության եւ ոչ իշխանական եռյակի իշխանափոխության շտաբներ ստեղծելու գաղափարի մասին "Իրավունքը" զրուցեց Արագածոտնի մարզպետի հետ:
-Պարոն մարզպետ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մ.Մելքումյանն ուզում է Ձեր մարզ տեղափոխվել: Կընդունե՞ք նրան:  
- Ես ասացի` եթե ցանկություն ունեք ապրել մեր մարզում, մենք կքննարկենք այդ հարցը:
- Ի դեպ, ոչ իշխանական "եռյակը" իր վերջին հանրահավաքի ժամանակ նշեց, որ իշխանափոխության շտաբներ են ձեւավորվելու մարզերում: Կոնկրետ Ձեր մարզում ի՞նչ ակտիվություն կա այս առումով:
- Չեմ տեսել որեւէ ակտիվություն, ու ինձ բացարձակապես չի հետաքրքրում դա:
- Իսկ մարզի բնակչությանը հետաքրքրո՞ւմ է:
- Չեմ կարծում: Մի բան կարող եմ ասել. մեկ տարի առաջ եղավ ՀՀ նախագահի ընտրություն: Մարզի բնակչության 74 տոկոսը ձայնը տվեց երկրի նախագահին, քանի որ հավատաց նախագահի ծրագրերին, նրա կատարած աշխատանքներին: Այսինքն` այս մեկ տարվա մեջ ի՞նչ պիտի փոխվեր, որ մեր մարզի բնակչության կարծիքն էլ փոխվեր: Այսօր մեր մարզը 90 համայնքում ծրագրեր է իրականացնում: Դա մեր նախագահի միջամտությունն է, օժանդակությունն է, բարի կամքի դրսեւորումն է, որ այդքան ներդրումներ են կատարվում: Այնպես որ, մենք մտահոգություն չունենք, ու բացարձակ դա մեզ հետաքրքիր չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում