ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Աշխարհի լրատվական դաշտով մեկ պտտվում է զարմանալի լուր` իբր ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ հիվանդ է քաղցկեղով եւ այդ պատճառով շտապում է վճռական գործողություններ կատարել եւ պատմության մեջ մնալ` որպես ռուսական հողերի հավաքող: Բնականաբար, ՌԴ նախագահի մամլո խոսնակը հերքել է դա, սակայն զարմանալին դա չէ: Զարմանալին այն է, որ Վլադիմիր Պուտինին 2003-ից ի վեր ամեն տարի վերագրում են քաղցկեղի այս կամ այն տեսակը, այնպես որ, ակնհայտորեն դա սոսկ տեղեկատվական պատերազմի կեղտոտ հնարք է եւ ուրիշ ոչինչ: Ինչեւէ, արդեն 11 տարի շարունակ Պուտինին թաղողների վերաբերյալ նույնիսկ որոշ արեւմտյան վերլուծաբաններ ասում են, որ կամ Պուտինն ունի ֆենոմենալ կենսունակություն, որով հաղթահարում է բոլոր տեսակի քաղցկեղները, կամ այդ ամենը սովորական սուտ է:
Իսկ այժմ մի զարմանալի լուր գենդերային փչացածության մեծագույն նվաճումներ ունեցող Արեւմուտքից: Apple ընկերության գլխավոր տնօրեն ԹԻՄ ԿՈՒԿԸ հայտարարել է, որ հպարտ է միասեռական լինելու փաստով: Այս մասին գրել է Bloomberg Businessweek-ը: "Ես երբեք չեմ թաքցրել իմ սեռական կողմնորոշումը: Apple-ի շատ աշխատակիցներ գիտեն, որ ես միասեռական եմ, եւ դա ոչ մի կերպ չի ազդել իմ նկատմամբ վերաբերմունքի վրա: Իհարկե, ես հաջողակ եմ նրանով, որ աշխատում եմ մի կազմակերպությունում, որը սիրում է ստեղծագործական մոտեցումը եւ նորարարությունը, սակայն բոլորը չէ, որ բախտավոր են",- ասել է Կուկը: Դե ինչ, այդ ֆիրմայի համակարգիչներ, նոութբուքներ, պլանշետներ եւ սմարթֆոններ օգտագործողներ, ուշադիր եղեք, որպեսզի հանկարծ չպարզվի, որ ձեր սարքերի վրա պատկերված  Apple ընկերության խորհրդանիշը` կրծած խնձորը ծիածանագույն է: Բոլոր դեպքերում, թերեւս, չի խանգարի գոնե մի հատ սպիրտով սրբել` համ կուտակված կեղտից ու փոշուց կազատվեք, համ էլ այդ ընկկերության տնօրենից սարքերին փոխանցված գոմիկի հոտից:
Քանի որ խոսք գնաց տեղեկատվական ոլորտից` նշենք, որ արդեն 1 շաբաթ է գործում է ԿԱՅՔ, ուր կարելի է ներմուծել մարդու բջջային հեռախոսահամարը կամ ավտոմեքենայի պետհամարանիշը, եւ կայքը ձեզ կտա համապատասխան ՀՀ քաղաքացու ե՛ւ անուն-ազգանունը հասցեով, ե՛ւ միգուցե նույնիսկ այլ տվյալներ: Այսպես, երիտասարդ երկրապահները հայտնաբերել են, որ զինծառայողների պարագայում նույնիսկ անվան հետ միասին զորամասի համարն է բերում: Լավ, հասկանալի է, որ ինչ-որ մեկը լկտիաբար թքել է անձնական տվյալները պաշտպանող ՀՀ քրեական օրենսգրքի վրա, եւ համարձակվել է դա անել հայկական տիրույթում գրանցված կայքում: Բայց չէ՞ որ նրա ձեռքում հայտնվել են ե՛ւ բջջային կապի ՀՀ-ում գործող բոլոր ընկերությունների տեղեկատվական բազաները, ե՛ւ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական բազան: Հիմա ինչպես է դա տեղի ունեցել, եւ, գրողը տանի, որ մի էշի ականջում էին քնած մեր իրավապահները մի ամբողջ շաբաթ, ու այդպիսի հանցագործության մասին տեղեկացան միայն բլոգերների բարձրացրած աղմուկից հետո:
Իսկ ԵՊՀ-ում տեղի է ունեցել զարմանալի, բայց շատ տխուր իրադարձություն: Մի ՈՒՍԱՆՈՂ, ով իրեն միշտ լավ է զգացել եւ երբեք ոտք չի դրել համալսարանի բուժկետ, ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ պահելով ֆուտբոլային դարպասը, հանկարծ տեղում վատացել է եւ հանկարծամահ եղել: Զարմանալի է, այդ ինչ է կատարվում երիտասարդ սերնդի հետ, որ այդպիսի մահեր են լինում: Բայց միաժամանակ զարմանալի է եւ բուհի ղեկավարության դրսեւորած ծայրահեղությունը` հիմա բոլորին են զոռով քշում բուժկետ` ստուգվելու: Ինչեւէ, բոլոր կառույցները, ուր երիտասարդները շատ են, լինեն դա բուհերը, բանակը, թե  հասարակական կամ քաղաքական երիտասարդական կառույցները, թող հեռու մնան այդպիսի ցավալի բաներից:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում