ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՉԱՓԱՎՈՐ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՉԱՓԱՎՈՐ Է

Երեկ ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որին ներկա էին հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների հետ: Դումայի պատգամավոր ԲՈՐԻՍ ՌԵԶՆԻԿԸ "Իրավունքի" հետ զրույցում նշեց, որ այլ բան, քան Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը, նրանք չէին էլ սպասում:
Մենք հիշեցրինք, որ "Ռուսաստանն այսօր" միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը կանխատեսում էր, որ Հայաստանում մայդան է հասունանում, եւ նա դա ասել է մինչ հոկտեմբերի 10-ը: Սակայն, փառք Աստծո, այն տեղի չունեցավ…
-Մենք լավ գիտենք հայ ժողովրդին, հայ քաղաքական գործիչներին, լավ հասկանում ենք հայ-ռուսական ամուր կապը ամբողջությամբ, եւ այլ կերպ լինել չէր կարող, իսկ մայդան` առավել եւս: Անգամ հայաստանյան ընդդիմությունը չափավոր է, շատ լավ գիտակցում է, թե ինչ է հարկավոր իր երկրին, որոնք են հիմնական խնդիրները: Դրա համար մենք բավարարված ենք, որ Հայաստանը ստորագրեց համաձայնագիրը եւ գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, եւ դա ոչ միայն ի շահ` արդեն ԵՏՄ անդամակցած այլ երկրների է, այլ, բնականաբար, առաջին հերթին` Հայաստանի եւ հայ ժողովրդի: Հայաստանը միշտ կարողացել է հենվել Ռուսաստանի օգնության վրա` թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով, չնայած չէի ասի, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմա լավ ժամանակներ է ապրում, բայց կարծում եմ, որ միասին շատ բաներ կարող ենք անել, փոխել:
- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է տեղի ունենա ֆորսմաժորային տարբերակ, եւ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ին չհայտնվի ԵՏՄ-ի կազմում:
- Ոչ, ես այդպես չեմ կարծում, եւ անգամ հետագայում մայդանային տարբերակներ չեն լինի: Եղան կամ կլինեն հանրահավաքներ: Որքանով մենք հետեւում ենք իրադարձություններին, տեղի ունեցող հանրահավաքներին, այնտեղ մենք հակառուսական տրամադրություններ չենք նկատում, քանի որ իրենք եւս հասկանում են, որ մենք միասին շատ բան կարող ենք իրականացնել, փոխել կամ շտկել դեպի դրականը, տնտեսության զարգացմանը եւ այլն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում