ՇԱՆՏԱԺԻՍՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ
Արխիվ 12-16ՇԱՆՏԱԺԻՍՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ
Պարզվում է, որ մոդել Անի Քոչարը անհասկանալի համակրանք է տածում Դոգ մականունով սկանդալային նախկին ոստիկանի` Վարդան Ղուկասյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը վերջերս կալանավորվել է շանտաժով մարդկանցից գումար շորթելու համար: Անի Քոչարը գրում է. "Վարդանը, անկախ իր հակասական կերպար ու վարք ունենալուց, քիչ բան չի արել Հայոց բանակի համար ու երկար տարիներ ծառայել է բանակում եւ պայքարել անարդարության դեմ: Ինչու նրան մի քանի ամսում սարքեցիք բացասական կերպար ու ժողովրդի աչքին որպես "փիս կերպար" ներկայացրեցիք, թե ձեր հետագա քայլերի համար այդպես էր պետք: Ասեմ, որ Դոգը համակարգի կեղտերից մի այլ կարգի տեղեկացված է, ու չփորձեք նրան վնասել, նրա տեղեկատվությունների ճնշող մեծամասնությունը նաեւ ինձ մոտ կա` ձայնագրված: Դադարեցրեք հետապնդումներն այդ մարդու նկատմամբ: Ամոթալի է, ձեր ծիծաղը ձեր գործողությունների վրա չի՞ գալիս: Շորթում: Այ տնաշեններ, շորթումից եք խոսում, ապա մի ձեր շուրջը նայեք, Վարդանին այդ դեպքում հաստատ հերթ չի հասնի":
Այսինքն` ստացվում է, որ մոդելը ակնարկում է, թե Դոգը պահեստավորել է կոմպրոմատներ` ոստիկանության վերնախավի նկատմամբ, եւ այդ կոմպրոմատների կրկնօրինակները գտնվում են Անի Քոչարի մոտ: Դա նման է գործի նախաքննության վրա շանտաժի միջոցով ճնշում գործադրելուն: Բայց, երեւի թե, տվյալ դեպքում շանտաժ սիրողները լավ էլ իրար գտել են:
Ա. Ա.

